Բաժիններ

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Պարզաբանում` Մ. Մաշտոց 59 շենքի 1-ին հարկի ողբերգական փլուզման վերաբերյալ

Ավելացվել է: 15-10-2018, 12:20 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 289 |
Պարզաբանում` Մ. Մաշտոց 59 շենքի 1-ին հարկի ողբերգական փլուզման վերաբերյալ
Հարգելի քաղաքացիներ,
Ի պատասխան մամուլում շրջանառվող չճշտված լուրերի, թե Մ. Մաշտոց 59 շենքի 1-ին հարկում գտնվող խանութին քաղաքապետարանը նկուղի շինարարության թույլտվություն է տվել, ինչն էլ դարձել է ողբերգական փլուզման պատճառ, խեղաթյուրված ինֆորմացիա է և ոչ այլ ինչ, քան մեղավորությունը բարդելու փորձ:
Հայտնում ենք, որ նշված հասցեի սեփականատեր Մայիս Աթանյանից քաղաքապետարանը ստացել է արտաքին տեսքի արդիականացման և հասցե տրամադրելու վերաբերյալ դիմում, ինչին ի պատասխան քաղաքապետարանը հայտնել է, որ չի առարկում նշված հասցեում գտնվող խանութի արտաքին տեսքը արդիականացնելուն: Որոշումը ստանալուց հետո խանութում սկսվել են շինարարական աշխատանքները և, քանի որ կառուցապատման շրջակայքը արտաքինից պատված է եղել պաստառով, նկատելի չի եղել և կասկած չի հարուցել թե իրականում ինչ աշխատանքներ են կատարվում (նկուղի տարածքի ընդլայնման աշխատանքներ): Նշենք նաև, որ շինաշխատանքների վերաբերյալ քաղաքապետարանը ոչ մի ահազանգ չի ստացել ո´չ ոստիկանությունից, ո´չ բնակիչներից:
Քաղաքապետարանն իր ցավակցությունն է հայտնում մահացածի ընտանիքին և բնակիչներին հորդորում զերծ մնալ ինքնագործունեությունից և փոփոխությունների անհրաժեշտության դեպքում խորհրդակցել պատկան մարմինների հետ, շինարարություն չնախաձեռնել առանց սահմանված կարգով շին. թույլտվություն ստանալու: Նման դեպքերը ոչ միայն ենթակա են տուգանքի, այլև վնասում են այլ շահառուներին պատկանող սեփականությունը և վտանգում շենքերի սեյսմակայունությունը` ցավոք բերելով ողբերգական դեպքերի:
Կից` ներկայացնում ենք սեփականատիրոջից ստացված դիմումը և քաղաքապետարանի պատասխան որոշումը:
Հ.Գ. Չճշտված ինֆորմացիա տարածող լրատվամիջոցներին ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ ձեր առաքելությունը հանրությանը բարեխղճորեն տեղեկացնելն է, որպեսզի մարդիկ անաչառ ու լիարժեք տեղեկություններ ունենան կատարվածի մասին: Էջմիածնի քաղաքապետարանը հավատարիմ է որդեգրած բաց և թափանցիկ աշխատանքի քաղաքականությանը:

Հարգանքներով` Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժին


Պարզաբանում` Մ. Մաշտոց 59 շենքի 1-ին հարկի ողբերգական փլուզման վերաբերյալ

Պարզաբանում` Մ. Մաշտոց 59 շենքի 1-ին հարկի ողբերգական փլուզման վերաբերյալ

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: