Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Էջմիածինը նշեց հիմնադրման 2703-ամյակը

Ավելացվել է: 8-10-2018, 17:41 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 133 |
Էջմիածինը նշեց հիմնադրման 2703-ամյակը
Օրը նշանավորվեց բազմաբնույթ մշակութային միջոցառումներով, ժամանցային ծրագրերով և, իհարկե, տոնական համերգային ծրագրով:
Քաղաքի հրապարակամերձ տարածքներում բոլոր տարիքային խմբերի և տարբեր նախասիրությունների մարդկանց համար կազմակերպված էին բազմաբնույթ միջոցառումներ:
Տոնի մասնակիցները հայտնվել էին վարպետաց քաղաքում: Դեկորատիվ կիրառական արվեստով, կավագործությամբ և գեղանկարչությամբ հետաքրքրվող համաքաղաքացիները տոնին հնարավորություն ունեին վարպետի և մասնագետների օգնությամբ ինքնուրույն կերտել ձեռքի աշխատանքներ: Առանձին տաղավարներով ցուցահանդես-վաճառքով ներկայացել էին քաղաքում գործող հասարակական կազմակերությունների, դպրոցների և արվեստի դպրոցների սաները:
Հրապարակի մեկ այլ հատված հատկացված էր փոքրիկներին. տեղադրվել էր մանկական բատուտ, ստեղծվել նկարչության և կավճանկարչության անկյուն:
Սպորտի սիրահարների մասին ևս մտածված էր. քաղաքի մարզիկները հանդես էին գալիս ցուցադրական ելույթնենրով:
Էջմիածնին ու էջմիածնեցուն հարազատ քաղաքի 2703-ամյակի առթիվ ինքնատիպ շնորհավորեցին քաղաքում գործող պարի խմբերը` բազմամարդ պարային ֆլեշմոբով:
Համայն հայության հոգևոր կենտրոնին շնորհավորելու էին եկել բազմաթիվ հյուրեր, բարձրաստիճան այրեր: Կոմիտասի անվան հրապարակում էջմիածնեցիներին ողջունեց և շնորհավորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Միջոցառումներ անցկացվեցին նաև քաղաքի թանգարաններում և գրադարաններում: Էջմիածնի պատմաազգագրական թանգարանում Լուսիկ Ագուլեցու հայ ավանդական տարազների ցուցադրություն էր: Տարազների մասին խոսեց և ներկայացրեց Ագուլեցու դուստրը:
Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանում շրջում էին Փարաջանովի կերպարները` փարաջանովյան բնորոշ բոլոր անսպասելի անակնկալներով:
Իսկ Գրադարանում տոնը կրկնակի էր. գրական-երաժշտական ցերեկույթով միաժամանակ նշում էին նաև գրադարանավարի օրը: Միջոցառման մասնակիցները գրադարանի մշտական ընթերցողներն էին:
Տոնական օրվա բարձրակետ հանդիսացավ համերգային ծրագիրը` քաղաքում գործող երգի, պարի խմբերի և ճանաչված ու սիրված երգիչ-երգչուհիների մասնակցությամբ: Մինչ ուշ երեկո քաղաքացիները ուրախացան, երգեցին և պարեցին:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: