Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Անկախության 27-ամյակն Էջմիածնում

Ավելացվել է: 24-09-2018, 16:44 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 1500 |
Անկախության 27-ամյակն Էջմիածնում
Հայերիս համար սեպտեմբերի 21-ը օրացույցի կարևորագույն օրերից մեկն է. 27 տարի առաջ այդ օրը Հայաստանը հրապարակավ ձևակերպեց իր ձայնի իրավունքը: Եվ այսօր, որպես անկախ պետություն, մենք վստահորեն խոսում ենք Իրավունքի ձայնով: Սեպտեմբերի 21-ը ինչպես ամեն տարի այս տարի ևս Էջմիածնում անցավ տոնական բարձր տրամադրությամբ և անակնկալներով: Քաղաքապետարանի նախաձեռնությամբ Մշակույթի պալատի հարակից «Մարիանե» այգում տոնական օրվան նվիրված միջոցառումը մեկնարկեց հիմնանորոգված լողավազանի և գունավոր շատրվանների բացման հանդիսավոր արարողությամբ, որը քաղաքային իշխանության նվերն էր էջմիածնեցուն: Ներկաներին ողջունեց, շնորհավորեց և տոնական բարձր տրամադրություն մաղթեց Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը:
Տոնական տրամադրությունը շարունակվեց Մշակույթի պալատի սաների գեղեցիկ կատարումներով և մեր քաղաքի սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառքով:
Օրը եզրափակվեց բացօթյա կինոդիտմամբ. ցուցադրվեց «Ես եմ» հայկական ֆիլմը:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: