Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԱՐՈՒՏՉՅԱՆՆԵՐԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Ավելացվել է: 16-11-2012, 13:25 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ԱՐՈՒՏՉՅԱՆՆԵՐԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
Այս տարի լրանում է Միքայել Արուտչյանի ծննդյան 115-ամյակը, Սերգեյ Արուտչյանի 100-ամյակը եւ Ռուբեն Արուտչյանի 65-ամյակը:
Առաջին անգամ այս նշանավոր ընտանիքի ներկայացուցիչների երկերը ցուցադրվեցին միասին: Ցուցադրություն անցկացվեց նաեւ Էջմիածնի Մհեր Աբեղյան թանգարանում: Ցուցադրությանը ներկայացված էին երեք նկարիչների տարբեր ժամանակաշրջանների ստեղծագործությունները: Պատահական չէր, որ հերթական հոբելյանական ցուցահանդեսը կազմակերպվել էր Էջմիածնում: 1960-ական թվականներին Սերգեյ Արուտչյանը աշխատել է Էջմիածնի թատրոնում, նրա բեմադրած տեսարաններով երեք ներկայացում է բեմադրվել այստեղ: Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը ներկա էր ցուցահանդեսի բացմանը, նա շնորհավորեց Ռուբեն Արուտչյանին հոբելյանական տարվա առթիվ: Քաղաքապետը նշեց, որ շուտով քաղաքը նորից թատրոն կունենա, այստեղ պատրաստ կլինեն այսօր արդեն համագործակցել Ռուբեն Արուտչյանի հետ:
Ռուբեն Արուտչյանը հեղինակ է մի շարք դիզայներական նախագծերի, որոնցից ամենաուշագրավներն են`ՀՀ Զինված ուժերի զինանշանը և շքանշանները, Շուշի քաղաքի նոր զինանշանը, ինչպես նաեւ 50,000-ոց թղթադրամի էսքիզավորումը: Մեծ է նաեւ Միքայել Արուտչյանի ավանդը հայ գրքի ձեւավորման գործում: Ազգային պատկերասրահի հայ գեղանկարի բաժնի տնօրեն Արմեն Գասպարյանը նշեց, որ այս երեք ստեղծագործողները միմյանց հետ փոխկապակցված են եւ նրանց ստեղծագործությունները միմյանց նման, բայց եւ միմյանցից շատ տարբեր են:
Ռուբեն Արուտչյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին այս հրաշալի օրն իր կողքին լինելու համար: Նա ասաց, որ հոր եւ հորեղբոր ազդեցությունն իր նկարներում նկատելի է:
Վերջերս հրատարակվել է Արուտչյանների հոբելյանին նվիրված նկարների հավաքածուների ալբոմը, որը ՀՀ վաստակավոր նկարիչը նվիրեց քաղաքապետ Կարեն Գրիգորյանին:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: