Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՄԵԾԱՐՄԱՆ ՑԵՐԵԿՈՒՅԹ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 80-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

Ավելացվել է: 14-11-2012, 12:37 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՄԵԾԱՐՄԱՆ ՑԵՐԵԿՈՒՅԹ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 80-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
Էջմիածնի քաղաքապետարանը կազմակերպել էր մեծարման ցերեկույթ ֆուտբոլի երկարամյա մարզիչ Հակոբ Հակոբյանի 80-ամյակի առթիվ: Մարզիչը 1955 թվականին ավարտելով Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը` աշխատանքի է անցել Էջմիածնի թիվ 2 միջնակարգ դպրոցում, երկար տարիներ եղել է քաղաքի ֆուտբոլի հավաքականի մարզիչը: Այսօր Հակոբյանի առողջականը թույլ չի տալիս մասնակցել եւ հետեւել Էջմիածնի մարզադպրոցում անցկացվող խաղերին, բայց հնարավորության դեպքում այցելում է մարզադպրոց, հետեւում ֆուտբոլիստներին եւ իր սաներին, ովքեր այսօր եւս մարզիչներ են:
Մեծարման ցերեկույթին ներկա էին մարզչի աշակերտները, ընկերներն ու հարազատները: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի որոշմամբ Հակոբ Հակոբյանն 80-ամյակի առթիվ արժանացավ պատվոգրի եւ խրախուսական նվերի: Քաղաքապետը շնորհավորեց մարզչին եւ շնորհակալություն հայտնեց նրան, որ քաղաքում` ֆուտբոլի զարգացման գործում, մեծ ներդրում է ունեցել:
Հակոբ Հակոբյանին բարի ու լավ հուշերով դիմավորեցին ճանաչողները: Նրա սաները օտար երկրներից եկել էին շնորհավորելու եւ երախտիքի խոսք հայտնելու: Հակոբյանի սաներից Ոսկանյանը մարզչին նվիրեց իր ֆուտբոլի այն համազգեստը, որով առաջին անգամ գոլ էր խփել: 1955-58թթ. Հակոբյանի սաները` դասընկերներով սիրելի ուսուցչին նվիրեցին իրենց բոլորի ստորագրություններով խորհրդանշական գնդակ:
Քաղաքում ավանդույթ է դարձել մեծարել տարբեր ոլորտների երախտավորներին, այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ ծառայել են հարազատ քաղաքին ու ժողովրդին: Մարզիչը շնորհակալություն հայտնեց քաղաքապետին նման ավանդույթի ձեւավորման եւ իրեն այսպիսի ուշադրության արժանացնելու համար:
Վերջում Հակոբյանը հավելեց. <<Երեւի այսքան սպասված չէր լիներ 80-ամյակս, եթե չլինեին ինձ այսքան սիրող եւ գնահատող մարդիկ, շնորհակալ եմ բոլորից>>:



Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: