Հաշվետու համերգներ Էջմիածնի երաժշտական դպրոցներում » Էջմիածնի քաղաքապետարանի պաշտոնական կայք

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Հաշվետու համերգներ Էջմիածնի երաժշտական դպրոցներում

Ավելացվել է: 12-06-2018, 15:50 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 2322 |
Հաշվետու համերգներ Էջմիածնի երաժշտական դպրոցներում
Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 1 եւ թիվ 2 երաժշտական դպրոցները ուսումնական տարին ամփոփեցին հաշվետու համերգով: Ներկաները վայելեցին բարձրաճաշակ երաժշտություն դպրոցի տարբեր բաժինների շնորհալի աշակերտների եւ մանկավարժների կատարմամբ: Սաները հանդիսատեսին ներկայացրեցին ուսումնական տարվա ընթացքում ձեռք բերած երաժշտական գիտելիքները՝ կատարելով հայ եւ արտասահմանյան աշխարհահռչակ երաժիշտների գործերից: Ինչպես երաժշտական դպրոցի այնպես էլ քաղաքի համար ուրախալի փաստ է, որ երաժշտական դպրոցի սաները ստացած գիտելիքներով եւ բարձր կատարողականությամբ փայլում են ոչ միայն հարազատ դպրոցների բեմերում, այլեւ, մասնակցելով տարբեր երաժշտական մրցույթ-փառատոններին արժանանում են պատվավոր մրցանակների:
Համերգային ծրագրի վերաբերյալ իր տպավորություններն ու բարձր գնահատականը հայտնեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Նա շեց, որ ստեղծված երաժշտական հաճելի մթնոլորտը երաժշտական դպրոցի ուսուցիչների քրտնաջան աշխատանքի արդյունքն է:
Երաժշտական դպրոցների սաների օրը կրկնակի տոնի վերածվեց. քաղաքապետ Կարեն Գրիգորյնը, հավատարիմ մնալով որդեգրած քաղաքականությանը, նշեց, որ նոր ուսումնական տարում եւս երաժշտական դպրոցները կհամալրվեն տարբեր երաժշտական գործիքներով:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: