Գեղարվեստի դպրոցը ներկայացավ ավարտական ցուցահանդեսով » Էջմիածնի քաղաքապետարանի պաշտոնական կայք

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Գեղարվեստի դպրոցը ներկայացավ ավարտական ցուցահանդեսով

Ավելացվել է: 8-06-2018, 12:11 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 491 |
Գեղարվեստի դպրոցը ներկայացավ ավարտական ցուցահանդեսով
Էջմիածնի քաղաքապետարանի Եղիշե Թադեւոսյանի անվան գեղարվեստի դպրոցը 2017-18 ուումնական տարին ամփոփեց հաշվետու ցուցահանդեսով: Ցուցադրված էին ուսումնական տարվա ընթացքում դպրոցի սաների կատարած բազմաթիվ աշխատանքները ուսուցանվող բոլոր առարկաներից՝ գեղանկարչություն, գծանկար, գունանկար, կոմպոզիցիա, քանդակ, գոբելեն, մաքրամե, գորգագործություն եւ բատիկա:
Ուսումնական տարվա ավարտի առթիվ սաներին շնորհավորեցին ու հետագա հաջողություններ մաղթեցին Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը եւ դպրոցի տնօրեն Զորիկ Բաբայանը: Օրը հույզերով լի էր հատկապես ավարտական սաների համար. տարեվերջյան հաշվետու ցուցահանդեսի ընթացքում ստացան նաեւ ավարտական վկայականներ:
Պատանի ստեղծագործողները ուսումնական տարվա ընթացքում մանրամասն ուսումնասիրել են Հայաստանի շրջանների մշակույթը, կենցաղին բնորոշ հատկանիշները` մոտիկից ծանոթանալով սեփական երկրին ու ազգային արժեքներին, այդ կերպ զարգացնելով երեւակայությունը, ցուցաբերելով գեղարվեստական մտքի թռիչք:
Միջոցառման պաշտոնական մասից հետո այցելուները շրջեցին եւ ծանոթացան դպրոցի սաների աշխատանքներին: Սաների յուրաքանչյուր նոր ցուցադրություն նախորդից մեկ քայլ առաջ է: Դա են վկայում պարբերաբար մասնակցությունները այլ ցուցահանդեսներին ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս, որոնց ժամանակ արժանանում են բազմաթիվ մրցանակների:



Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: