Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Ավելացվել է: 29-10-2012, 12:37 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
13 տարի առաջ հոկտեմբերի 27-ին խորհրդարանում, կառավարության հարցուպատասխանի ժամանակ դաժան ոճրագործության զոհ դարձան ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը եւ 6 այլ պաշտոնյաներ: Այդ օրը սեւով ամրագրվեց հայ ժողովրդի պատմության մեջ: Անմոռանալի է Հայաստանի կայացման գորճում Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի ներդրումը: Էջմիածնում միշտ հիշում ու հարգում են ոճրագորճությանը զոհ դարձածների հիշատակը: Էջմիածնի քաղաքապետ, ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի նախագահ Կարեն Գրիգորյանը եւ ԵԿՄ անդամները ծաղիկ են դնում ԵԿՄ շենքում տեղադրված Սպարապետի նկարի առջեւ: Ավելի ուշ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, քաղաքի ողջ ակտիվը ծաղիկներ են դնում քաղաքում գտնվող <<Հաղթանակ>> հուշաակոթողին` խոնարհումով եւ լռությամբ հարգում նրանց հիշատակը, ապա ԵԿՄ անդամները վարչության շենքում ծաղիկ են դնում ԵԿՄ հավերժ նախագահ Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրու առջեւ, այնուհետեւ այցելում են Եռաբլուր: Այդ օրը Եռաբլուրը մարդաշատ է լինում:
Այսօր ոճրագործության հեղինակները ստացել են իրենց արժանի պատիժը` դատապարտվելով ցմահ ազատազրկման: Թեպետ ժամանակն անհնար է վերադարձնել եւ կանխել կատարվածը, սակայն մեղավորներին ըստ արժանվույն պատժելը եւս սփոփանք է զոհերի հարազատների եւ հայ ժողովրդի համար:





Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: