Նոր մոնոներկայացում «Մաչանենց» թատրոնում » Էջմիածնի քաղաքապետարանի պաշտոնական կայք

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Նոր մոնոներկայացում «Մաչանենց» թատրոնում

Ավելացվել է: 31-05-2018, 14:06 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 316 |
Նոր մոնոներկայացում «Մաչանենց» թատրոնում
«Մաչանենց» թատրոնում կայացավ «Մի կյանքի պատմություն» մոնոներկայացման առաջնախաղը`բեմադրված Արուս Մկրտչյանի համանուն պատմվածքի հիման վրա: Ներկայացումը նվիրված էր ազգային զարթոնքին: Դեպքերը տեղի են ունենում Սովետական Հայաստանում և հասնում մինչև մեր օրերը: Ներկայացման հերոսուհին` դիմակայելով կյանքի հարվածները՝ մնում է ուժեղ, չի չարանում կյանքի հանդեպ և վստահ առաջ է քայլում: Այս դերն ուսերին պատվով կրեց թատրոնի դերասանուհի Մերի Սահակյանը:
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը նույնպես ներկա էր ներկայացման առաջնախաղին: Ներկայացման կայացման գործում աջակցություն է ունեցել նաեւ Էջմիածնի քաղաքապետարանը: Քաղաքապետը շնորհավորելով թատրոնի անձնակազմաին նոր ներկայացման առաջնախաղի կապակցությամբ` նաեւ նշեց, որ մշտապես պատրաստակամ է իր աջակցություն ու ներդրումն ունենալ Էջմիածնում մշակութային կյանքի ակտիվացման վերելքի համար:
Հանդիսատեսը ներկայացումն ընդունեց մեծ ոգեւորությամբ:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: