Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության օրվա կապակցությամբ

Ավելացվել է: 28-05-2018, 15:21 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 772 |
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության օրվա կապակցությամբ
ՈՒղիղ մեկ դար առաջ, 1918թ. մայիսի 28-ին, հայոց Ազգային խորհուրդը հռչակեց Հայաստանի առաջին Հանրապետության ծնունդը: Մեր ժողովրդի համար պատմական այս կարևորագույն իրադարձությանը նախորդել էին ոչ պակաս կարևորագույն նշանակություն ունեցող հաղթանակները Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում: Անգամ այսօր, հարյուր տարի անց, իրոք, դժվար է պատկերացնել, թե այդ ինչպե՞ս կարող է ընդամենը երեք տարի առաջ եղեռն վերապրած, թուրքական կանոնավոր բանակների անդադար հարձակումներից ուժասպառ եղած մի ժողովուրդ, որի վերջնական կործանումը, թվում էր, կանխորոշված էր, կարողացավ աներևակայելի հրաշք գործել և իր մի բուռ մնացած վերջինհողակտորի վրա վերականգնել անկախ պետականությունը՝վերստին ապացուցելով, որ հրաշքը ծնվում է այնտեղ և ա՛յն ժամանակ, երբ սպառվում են բոլոր հնարավորությունները...
Չնայած իր կարճատև գոյությանը՝ ընդամենը 2,5 տարի, անհնար է գերագնահատել այդ իրադարձության պատմական առաքելությունն ու նշանակությունը: Չլիներ առաջին Հանրապետությունը, չէր լինի Խորհրդային Հայաստանը և, բնականաբար, նաև այսօրվա երրորդ Հանրապետությունը: Մենք մշտապես պետք է ուսումնասիրենք մեր անցած պատմությունը, անհրաժեշտ դասեր քաղենք նրա ամեն մի էջից, որպեսզի այլևս երբեք չընդհատվի մեր պետականության հավերժական ընթացքը:
Հարգելի՛ էջմիածնեցիներ, հայրենակիցներ, ջերմորեն ու սրտանց շնորհավորում եմ Ձեզ այս փառահեղ հոբելյանի՝ Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ և մաղթում բոլորիդ տոնական ու հաղթական տրամադրություն:
Քաղաքապետ՝ Կ. Գրիգորյան

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: