Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Էջմիածնի թիվ 12 դպրոցի թիմը՝ ՀՀ դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադայի հաղթող

Ավելացվել է: 11-05-2018, 11:08 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 388 |
Էջմիածնի թիվ 12 դպրոցի թիմը՝ ՀՀ դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադայի հաղթող
ՀՀ դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադայում, որին մասնակցում էին նախընտրական փուլերը հաղթահարած 18 դպրոցների թիմեր Հայաստանի բոլոր մարզերից, Արցախից եւ Ջավախքից, չեմպիոնի պատվավոր կոչումը նվաճել է Էջմիածնի թիվ 12 դպրոցի թիմը: Հաղթողի կոչման համար Էջմիածնի թիվ 12 եւ Երեւանի թիվ 19 հանրակրթական դպրոցների թիմերի միջեւ համառ եւ անզիջում պայքարում, լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո չեմպիոն է ճանաչվել Էջմիածնի թիվ 12 դպրոցի թիմը` վաստակելով հունիսի 1-9-ը ՌԴ Սոչի քաղաքում անցկացվող հեղինակավոր «Սպիտակ նավակ» մրցաշարի մասնակցության իրավունք:
Հաղթողներին, նրանց մարզչին եւ ծնողներին քաղաքապետարանում ընդունեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Քաղաքապետը շնորհավորեց եւ պատվոգրեր հանձնեց թիմի 4 անդամներին եւ մարզչին` օլիմպիադայում հաղթելու եւ Էջմիածին քաղաքի պատիվը բարձր պահելու համար:
Հանդիպման ընթացքում նաեւ քննարկվեցին շախմատիստների հմտությունների եւ պարապմունքների արդյունավետությունը բարձրացնելու համար քաղաքային իշխանության կողմից ձեռնարկվող քայլերը: Քաղաքապետը նաեւ պատրաստակամություն հայտնեց աջակցելու շախմատի միջազգային մրցույթների մասնակիցներին:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: