Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Կայացավ Հայաստանի համայնքների միության «Ֆրանսիա» խմբի նիստը

Ավելացվել է: 27-04-2018, 12:06 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 349 |
Կայացավ Հայաստանի համայնքների միության «Ֆրանսիա» խմբի նիստը
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախագահությամբ կայացավ Հայաստանի համայնքների միության «Ֆրանսիա» խմբի հերթական նիստը: Հայաստանի համայնքների միության հովանու ներքո «Ֆրանսիա» խումբը գործում է 2010 թվականից, միավորում է Ֆրանսիայում գործընկերներ ունեցող Հայաստանի համայնքները և մարզերը` նպատակ ունենալով ինստիտուցիոնալիզացնել ապակենտրոնացված համագործակցության աշխատանքները։
Նիստի սկզբում Կարեն Գրիգորյանը, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյան, Ֆրանսիայի դեսպանության Մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլան ողջունեցին համայնքների, մարզպետարանների, պետական կառավարման մարմինների և գործընկեր կազմակերպությունների մասնակից ներկայացուցիչներին:
Նիստի ընթացքում քննարկվեց հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունների ներկա իրավիճակը տեղական և տարածքային մարմիններում։ Խմբի անդամները ներկայացրին իրենց ընթացիկ ծրագրերը, քննարկվեցին 2018թ. հոկտեմբերին Հայաստանում անցկացվելիք Ֆրանկաֆոնիայի գագաթաժողովի մանրամասները, դրանում տեղական մարմինների ներգրավվածության ձևերը, ինչպես նաև 2019թ. Ֆրանսիայում անցկացվելիք հայ-ֆրանսիական հերթական հանձնաժողովի հետ կապված հարցեր։
Օրակարգային մեկ այլ հարցով «Ֆրանսիա» խումբը հավանություն տվեց իր նոր խմբագրությամբ կանոնադրության նախագծին, ապա միաձայն, երկու տարի ժամկետով խմբի նախագահ վերընտրեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին։


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: