Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Էջմիածնեցի սաները մշակութային փոխայցով համերգներ են ունեցել Արցախում

Ավելացվել է: 27-04-2018, 10:49 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 1202 |
Էջմիածնեցի սաները մշակութային  փոխայցով համերգներ են ունեցել Արցախում
Էջմիածին եւ Հադրութ քաղաքների միջեւ բարեկամության եւ համագործակցության պայմանագիրը ստորագրվել է 2010թ: Այս ընթացքում երկու քաղաքներն իրականացրել են համագործակցության եւ փորձի փոխանակման մի շարք ծրագրեր : Կապերի ամրապնդման եւ մշակութային փորձի փոխանակաման նպատակով կայացավ հերթական մշակութային փոխգործակցությունը: Էջմիածնի Սպիրիդոն Մելիքյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոցի ժողնվագարանի խումբը մշակութային փոխայցի շրջանակում գեղեցիկ համերգային ծրագրով հանդես եկավ Արցախի Հանրապետության Հադրութ եւ Մարտակերտ քաղաքներում: Համերգային ծրագրում ներառված են եղել հայկական-ժողովրդական ստեղծագործություններ: Եռօրյա այցի ընթացքում խումբը 2 համերգ է ունեցել: Իսկ էջմիածնեցի հյուրերի համար ելույթներով հանդես են եկել Հադրութի եւ Տողի արվեստի դպրոցի սաները:
Խումբն Արցախի հանդիսատեսի կողմից ընդունվել է մեծ ոգեւորությամբ: Երաժշտական դպրոցի տնօրեն, խմբի ղեկավար Քերոբ Ասլանյանը նշեց, որ ացը միայն համերգներով չի եզրափակվել. անցկացվել են նաեւ վարպետության դասեր: Հաշվի առնելով այն, որ խմբի բոլոր անդամների համար սա եղել է առաջին այցը Արցախի Հանրապետություն, նրանց համար կազմակերպվել են ճանաչողական այցեր ինչպես Հադրութի տեսարժան վայրեր, այնպես էլ հարակից համայնքներ: Ունեցել են հանդիպում Հադրութ համայքի ղեկավարի պաշտոնակատար Վիգեն Հարությունյանի հետ, որի ընթացքում Վիգեն Հարությունյանը պատվոգրեր եւ շնորհակալագրեր է հանձնել` քույր քաղաքների միջեւ մշակութային համագործակցությունն ամրապնդելու համար: Թիվ 2 երաժշտական դպրոցը պատվոգրով պարգեւատրվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կողմից:
Սպ. Մելիքյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոցի տնօրեն Քերոբ Ասլանյանի հավաստմամբ, փոխայցը ստացված էր ինչպես փորձի փոխանակման եւ մշակութային համագործակցության առումով, այնպես էլ երկու քաղաքների արվեստասեր հասարակության մտերմության: Սաների ոգեւորվածությունը դրա խոսուն ապացույցն է:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: