Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Էջմիածնի քաղաքապետարանը եւ «Մաչանենց» թատրոնը համագործակցության հուշագիր կնքեցին

Ավելացվել է: 19-04-2018, 16:27 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 693 |
Էջմիածնի քաղաքապետարանը եւ «Մաչանենց» թատրոնը համագործակցության հուշագիր կնքեցին
Էջմիածնում թատերարվեստի ավանդույթները վերականգնելու, քաղաքի մշակութային կյանքում թատրոնի արդյունավետ զարգացումը եւ կարեւորությունը ամրապնդելու նպատակով քաղաքապետարանը խթանում է այստեղ գործող մշակութային օջախների գործունեությունը: Թատրոնի եւ թատերական արվեստի զարգացման համար քաղաքապետարանը աջակցում է այստեղ գործող «Հայ միասնության խաչ» ԲՄՀԿ-ի «Մաչանենց» թատրոնին: Տարիների համագործակցության արդյունքում, քաղաքապետարանի աջակցությամբ այստեղ բեմադրվել են տասնյակ ներկյացումներ, իրականացվել են բազում համատեղ ծրագրեր: Քաղաքապետարանի եւ բարեգործական մշակութային հասարակական կազմակերպության միջեւ շարունակվող համագործակցությունն ամրապնդվեց հուշագրով:
Հուշագիրը ստորագրեցին Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը եւ «Հայ միասնության խաչ» ԲՄՀԿ-ի հիմնադիր նախագահ Գրիգոր Բաբախանյանը: Ըստ այդմ, կշարունակվեն մշակվել եւ իրականացվել համատեղ ստեղծագործական ծրագրեր, կբեմադրվեն բազմաժանր թատերական ներկայացումներ քաղաքի բնակչության եւ հյուրերի համար:



Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: