Էջմիածնում անցկացվեց հերթական շաբաթօրյակը: Հայտարարված համապետական շաբաթօրյակի ընթացքում սանիտարական մաքրման եւ աղբահանման աշխատանքներ կատարվեցին քաղաքի ողջ տարածքում: Քաղաքապետարանի աշխատակազմը, քաղաքում գործող հիմնարկ- ձեռնարկությունները, ուսումնական հաստատությունները, կազմակերպությունները սանմաքրման աշխատանքները սկսեցին վաղ առավոտից: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ քաղաքապետարանի աշխատակազմի եւ քաղաքի ավագանու անդամների մասնակցությամբ Սբ. Հռիփսիմե փողոցում նաեւ ծառատունկ անցկացվեց. տնկեց շուրջ 40 գնդաձեւ ակացիա: Էջմիածինը բարեկարգ եւ կանաչապատ պահելը քաղաքային իշխանության հիմնական առաջնահերթություններից է: Դրան են նպաստում քաղաքապետարանի Բարեկարգում տնօրինության եւ Բնակարանային կոմունալ վարչության կողմից կատարվող ամենօրյա աշխատանքները, ինչպես նաեւ հաճախակի հայտարարվող շաբաթօրյակները, ինչի արդյունքում էջմիածնեցիների համար շաբաթօրյակը դարձել է քաղաքային մշակույթի անբաժան մասնիկ. դա է վկայում բնակիչների մշտական ակտիվ մասնակցությունը սանմաքրման աշխատանքներին:
Ավելացնել մեկնաբանություն