Ապրիլի 14-ը հայտարարված է համապետական շաբաթօրյակի օր: Էջմիածնում սանիտարական մաքրման աշխատանքները կմեկնակեն վաղ առավոտից: Մաքուր եւ բարեկարգ քաղաք ունենալու համար կարեւոր է յուրաքանչյուր բնակչի սրտացավ վերաբերմունքը: Էջմիածնի քաղաքապետարանը կոչ է անում քաղաքի բնակչությանը, հիմնարկ– ձեռնարկություններին, ուսումնական հաստատություններին, կազմակերպություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերել իրենց տարածքների, փողոցների, բակերի մաքրման գործում, նպաստել Էջմիածինն առավել մաքուր ու գեղեցիկ դարձնելուն:
Ավելացնել մեկնաբանություն