Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Կամերային երաժշտության համերգ Էջմիածնում

Ավելացվել է: 30-03-2018, 14:52 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 613 |
Կամերային երաժշտության համերգ Էջմիածնում
Էջմիածնի քաղաքապետարանի Մակար Եկմալյանի անվան թիվ մեկ երաժշտական դպրոցում կայացավ հերթական մշակութային միջոցառումը: Այն իր շուրջ էր հավաքել կամերային երաժշտության սիրահարներին: Համերգին մասնակցում էին Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնակահար Արտյոմ Հարությունյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ջութակահար Օլգա Մաթեւոսյանն ու թավջութակահար Արմինե Պետրոսյանը: Ծրագրի ղեկավարը Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կամերային ասամբլի ամբիոնի դասախոս, պրոֆեսոր Գայանե Հովանիսյանն էր: Համերգի ընթացքում հնչեցին Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, Կլոդ Դեբյուսիի, Էդուարդ Լալոի, Դմիտրի Շոստակովիչի կամերային ստեղծագործությունները:
Բարձրարվեստ երաժշտությունը Էջմիածնում պարբերաբար ներկայացնելը եւ հասարակությանը հասանելի դարձնելը Էջմիածնի քաղաքապետարանի մշակութային հետեւողական ծրագրերից է:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: