Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


«Տաղարան» համույթը Կոմիտասի անվան մշակույթի պալատի բեմում

Ավելացվել է: 26-03-2018, 16:02 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 945 |
«Տաղարան» համույթը Կոմիտասի անվան մշակույթի պալատի բեմում
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրավերով Էջմիածինը հյուրընկալեց հնագույն երաժշտության «Տաղարան» համույթին: Բարձր արվեստը նաեւ Էջմիածնում ներկայացնելու հրավերը «Տաղարանի» գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Սեդրակ Երկանյանը քաղաքապետ Կարեն Գրիգորյանից ստացել էր համերգներից մեկի ժամանակ: Խոստովանում է` մեծ ոգեւորությամբ է ընդունել եւ անհամբերությամբ սպասել կայանալուն: Համերգը կայացավ կանանց միամսյակի շրջանակներում` որպես նվեր կին հանդիսատեսին: Կոմիտասի անվան մշակույթի պալատում արվեստի վաստակավոր գործիչ Մաեստրո Սեդրակ Երկանյանի ղեկավարությամբ համույթը ներկայացավ հարուստ համերգային ծրագրով:
Հայոց ավանդական երգերի ու նվագների շարքում հատուկ Էջմիանեցի հանդիսատեսի համար «Տաղարան»-ը կատարեց «Արարատյան հորովելը» Մաեստրո Սեդրակ Երկանյանի մշակմամբ:
Համույթը էջմիածնի հանդիսատեսի կողմից ընդունվեց մեծ ոգեւորությամբ, արժանացավ բարձր գնահատանքի:



Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: