Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԿԱՆԱՆՑ ՄԻԱՄՍՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Ավելացվել է: 12-03-2018, 13:33 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 1323 |
ԿԱՆԱՆՑ  ՄԻԱՄՍՅԱԿԻՆ  ՆՎԻՐՎԱԾ  ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ, ավանդույթի համաձայն, Կանանց միջազգային օրվա առթիվ միջոցառումների մեկնարկը տրվում է քաղաքապետարանի նախասրահում` «Ստեղծագործում են Էջմիածնեցի կին նկարիչները» խորագիրը կրող ամենամյա ցուցահանդեսի բացմամբ: Ցուցահանդեսում ներկայացված են էջմիածնեցի կին նկարիչների տարբեր ժանրերի ստեղծագործություններ: Ցուցադրված աշխատանքների դրական ու վառ գույները նկարչուհիները բացատրում են կնոջ` ամեն ինչում միայն լավն ու գեղեցիկը տեսնելու կարողությամբ, որի շնորիհիվ էլ հաջովում է ստանալ մեղմություն եւ հանդարտություն բերող աշխատանքներ: Բարձր գնահատելով կնոջ դերը բոլոր բնագավառներում, քաղաքապետ Կարեն Գրիգորյանը շնորհավորեց կանանց եւ աղջիկներին` ցանկանալով նրանց նորանոր ստեղծագործական բարձունքներ:
էջմիածնեցի կին նկարչուհիների ստեղծագործությունները մեկ ամիս շարունակ կզարդարեն քաղաքապետարանի նախասրահը եւ այցելուներին կհաղորդեն ջերմ տրամադրություն:
Ցուցահանդեսի կին հյուրերը գարնան խորհրդանիշ ձնծաղիկներ եւ մանուշակներ նվեր ստացան: Էջմաիծնի քաղաքապետարանի եւ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի անունից ծաղիկներ ստացան նաեւ քաղաքի կին անցորդները: Քաղաքապետին կից ուսանողական խորհրդի անդամները էջմիածնեցի կանանց ու աղջիկներին մարտի 8-ի վաղ առավոտից ծաղիկներ էին նվիրում, փոխանցում լավ տրամադրություն:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: