Բաժիններ

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Նկարազարդված ծառերն Էջմիածնին թարմ շունչ են հաղորդել

Ավելացվել է: 7-03-2018, 13:59 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 9110 |
Նկարազարդված ծառերն Էջմիածնին թարմ շունչ են հաղորդել
Էջմիածինը նոր շունչ է ստացել: Քաղաքին թարմություն է հաղորդել ոչ միայն գարունը, այլեւ նկարիչ-դիզայներ Ներսես Մելիքյանի` ծառերի բները նկարազարդելու մտահղացումը: Գեղարվեստի դպրոցի սաների հետ միասին նկարազարդում եւ գունազարդում են քաղաքի ծառերը: Արվեստագետը հավաստիացնում է` «ծառերը դրանից չեն վնասվի, իսկ որ նոր շունչ կհաղորդեն քաղաքին` դա հաստատ»:
Գեղարվեստի դպրոցի սաները միտքը մեծ ոգեւորությամբ են ընդունել.առաջին անգամը չէ, որ մասնակցելու են քաղաքին նոր շունչ տալու ծրագրի եւ գիտեն ինչ են անելու: Աշխատանքային պրոցեսը անտարբեր չի թողել նաեւ անցորդներին. ծառերը նկարազարդելու պատրաստակամություն հայտնած անցորդներին եւս չեն մերժել:
Գարնանային եւ դրական տրամադրությունը քաղաքում ապահովված է: Անցորդները ժպտում եւ նկարվում են նկարազարդված ծառերի կողքին:
Գունազարդված ծառերը ժամանակավորապես կլրացնեն այս ընթացքում քաղաքին այդքան պակասող գույները եւ կպահպանեն դրական մթնոլորտը, մինչեւ որ ծաղկեն ծաղիկները:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: