Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՊԱՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԵՐԴՈՒՄՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Ավելացվել է: 6-03-2018, 19:05 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 2271 |
ՊԱՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԵՐԴՈՒՄՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը երկրապահների համար ոչ միայն մեծարման ու փառավորման օր է, այլ նաև նոր սերնդի պատանի երկրապահների երդման օր: ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ Հայաստանի բոլոր մարզերում անցկացվում են պատանի երկրապահների երդման արարողությունը: Արմավիրի մարզի պատանի երկրապահների երդման հանդիսավոր արարողությունն անցկացվում է Էջմիածնում: Տոնական օրվա միջոցառումները սկսվեցին վաղ առավոտից`ծաղկեդրմամբ. հարգանքի տուրք մատուցվեց Արցախյան ազատամարտի հաղթանակը խորհրդանշող հուշակոթողին, ինչպես նաեւ ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքում՝ Սպարապետի նկարի մոտ: Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսի կարգադրությամբ Սպարապետի ծննդյան օրվա եւ պատանիների երդման կապակցությամբ մարտի 5-ին կատարվում է պատանի երկրապահների օրհնության կարգ: Օրվա խորհրդով, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում կատարվեց Արմավիրի մարզի պատանի երկրապահների օրհնության կարգ: Բուն միջոցառումն անցկացվեց Էջմիածնի Վազգեն Սարգսյանի անվան հրապարակում: Սպարապետի կիսանդրու առաջ, բազմաթիվ էջմիածնեցիների, Էջմիածնի զորամասերում ծառայող զինվորների, սպորտսմենների եւ քաղաքի հյուրերի ներկայությամբ Արմավիրի մարզի պատանի երկրապահները երդվեցին դառնալ եռասերունդ երկրապահի արժանի հետնորդ եւ հայոց բանակի արժանի զինվոր: Երդման մասնակիցներին եւ ներկաներին ողջունեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Ընթերցվեց Զորավար Մանվել Գրիգորյանի ուղերձը պատանի երկրապահներին, հնչեցին բազմաթիվ շնորհավորական ելույթներ: Արմավիրի մարզի պատանի երկրապահների վաշտը ցուցադրական ելույթներով ներկայացրեց ամենօրյա պարապմունքների ընթացքում ձեռք բերած հմտությունները, որին հաջորդեց հանդիսավոր քայլերթը:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: