Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՆՇՎԵՑ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ 149-ԱՄՅԱԿԸ ԵՎ ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐԸ

Ավելացվել է: 20-02-2018, 15:49 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 1570 |
ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՆՇՎԵՑ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ 149-ԱՄՅԱԿԸ ԵՎ ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐԸ
Հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի 149-ամյակը Էջմիածնի կենտրոնական գրադարանը նշեց գրական-երաժշտական ցերեկույթով: Միջոցառման մասնակիցները գրադարանի աշխատակիցներն էին եւ ակտիվ ընթերցողները: Օրվա առթիվ ցուցադրության էին դրվել նաեւ Թումանյանի գրքերը:
Ամենայն հայոց բանաստեղծ. այսպես ենք ճանաչում եւ գնահատում մեր ազգի մեծագույն զավակ Հովհաննես Թումանյանին: Եվ պատահական չէ, որ մեծանուն գրողի ծննդայան օրն է Հայաստնում ընտրվել որպես Գիրք նվիրելու օր: Oրն Էջմիածնի կենտրոնական գրադարանում հարուստ էր նաեւ գրքի նվիրատվություններով: Գրադարանների գրքային ֆոնդը համալրվեց 400 անուն արժեքավոր գրքերով, որից 200-ը գրադարանը նվեր ստացավ քաղաքապետարանից, մյուս 200-ը` Մշակույթի նախարարությունից:
Այն որ օրը հարուստ էր լինելու նվիրատվություններով`գրադարանի աշխատակիցների համար սպասված էր: Ինչպես նշեց գրադարանի թիվ 1 տեղամասի վարիչ Հրանուշ Գաբրիելյանը` քաղաքապետ Կարեն Գրիգորյանն օրվա խորհրդով գրադարանի գրքային ֆոնդի համալրումը ավանդույթ է դարձրել: Դրա շնորհիվ` այժմ գրեթե չեն մերժում ընթերցողներին` պահանջված բոլոր գրքերն ունեն:
Քաղաքապետ Կարեն Գրիգորյանը գրադարանավարնեին հորդորեց չսահմանափակվել միայն ընթերցողներին գրքեր տրամադրելով, այլ ուղղորդել հասարաությանը դեպի գրականություն, դարձնել գրադարանը գրական հանդիպումների եւ քննարկումների համար սիրելի վայր եւ դրանով իսկ նպաստել կրթված ու զարգացած հասարակություն ունենալուն:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: