Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ԲԱՑ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՄԲ

Ավելացվել է: 16-02-2018, 16:05 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 2593 |
ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ԲԱՑ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՄԲ
2017 թ. բյուջետային տարում Էջմիածնի քաղաքային համայնքի եկամուտների պլանը կատարվել է 104,6 տոկոսով՝ նախատեսված 1մլրդ 365մլն դրամի փոխարեն հավաքագրվել է 1մլրդ 428մլն դրամ։ Ինչ վերաբերում է սեփական եկամուտների հավաքագրմանն, ապա այս մասով պլանային առաջադրանքը եւս կատարվել է 104,6 տոկոսով։ Պաշտոնական այս տվյալները ներկայացրեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը` բաց հրապարակային հաշվետվությամբ, որի ժամանակ նաեւ մանրամասն զեկուցեց, թե ինչ նպատակներով է օգտագործվել հավաքագրված բյուջեն: Բյուջեի կատարման եւ գերակատարման մեջ քաղաքապետը կարեւորեց տարիներ շարունակ քաղաքապետարանի կողմից տարվող`բարեխիղճ եւ պարտաճանաչ հարկատուներին խրախուսելու քաղաքականության դերը` նշելով, որ այս կերպ բարձրանում է քաղաքացիների պատասխանատվությունը իրենց պարտավորությունների կատարման նկատմամբ:
Ներկայացվեց, որ արդյունավետ են աշխատել քաղաքապետարանի բոլոր օղակները: Բնակկոմունալ տնտեսությունն, օրինակ, բարձր որակով կազմակերպել է աղբահանությունը, լուրջ աշխատանք է կատարել նաեւ տանիքաշինության ոլորտում:
Հստակ աշխատանքներ են կատարվել քաղաքի բարեկարգման ուղղությամբ: 2017 թվականի ընթացիկ տարում ընդհանուր առմամբ ասֆալտապատման աշխատանքներ են կատարվել քաղաքի 57 փողոցներում եւ 10 բազմաբնակարան շենքերի բակերում: Քաղաքապետն անուն առ անուն նշեց բոլոր այն փողոցները եւ բակերը, որտեղ իրականացվել են հիմնովին եւ մասնակի ասֆալտապատման աշխատանքներ: Լուրջ աշխատանքներ են տարվել նաեւ մայթերի բարեկարգման ուղղությամբ. սալիկապատվել, անհրաժեշտության դեպքում վերափոխվել են մայթերի եզրաքարերը, կառուցվել են թեքահարթակներ: Նոր գիշերային լուսավորություն է անցկացվել թվով 63 փողոցներում եւ 37 փակուղիներում:
Մշակույթի ոլորտը քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում է: Տարվա ընթացքում անցկացվում են բազում մշակութային միջոցառումներ` ամառային բաց կինոդիտումներ, համերգային ծրագրեր, բոլոր պետական, ազգային տոներին նվիրված մշակութային ծրագրեր եւ այլն: Հաշվետու տարվա ընթացքում հարստացվել է նաեւ գրադարանների գրքային ֆոնդը: Այսօր արդեն Էջմիածնում գործող 7 գրադարանների գրքային ֆոնդը մոտ 271 հազար է:
Հիմնավոր աշխատանքներ կատարվել են գրեթե բոլոր մանկապարտեզներում: Մասնավորապես, հիմնովին վերանորոգվել է թիվ 15 մանկապարտեզի շենքի տանիքը, խոհանոցի ու սննդի պահեստները, ձեռք է բերվել խոհանոցային նոր գույք: Հիմնանորոգվել է նաեւ թիվ 13 մանկապարտեզի մեկ մասնաշենքի տանիքը եւ թիվ 10 մանկապարտեզի տանիքի մնացյալ հատվածը: Իսկ սանհանգույցների, ոռոգման համակարգերի, բակային տարածքների բարեկարգում կատարվել են բոլոր մանկապարտեզներում:
Սպորտի բնագավառում եւս հաջողություններն ակնառու են: 2017թ. էջմիածնեցի մարզիկների համար տարբեր մրցասպարեզներում հաջողությունների գրանցման տարի է եղել:
Տարվա ընթացքում ընդլայնվել են արտաքին կապերը: Համագործակցության հուշագիր է ստորագրվել Լատվիայի Դաուգավպիլս քաղաքի հետ, իսկ Ֆրանսիայի Շաղվիո Շավանիո քաղաքի հետ գործող համագործակցության հուշագիրն ամրապնդվել է բարեկամության ու համագործակցության պայմանագրով: Հաշվետու տարում իրականացվել են նաեւ մի շարք կրթական ծրագրեր Ֆրանսիայի եւ Ռուսաստանի:
Ամփոփելով կատարված աշխատանքների հաշվետվությունը, քաղաքապետ Կարեն Գրիգորյանն արձանագրեց, որ քաղաքապետարանի գործունեությունը դրական գնահատականի է արժանացել նաեւ պետական եւ հասարակական տարբեր կառույցների կողմից: Հատկանշական է, որ Էջմիածինը ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության եւ Հայաստանի համայքների միության կողմից ճանաչվել է 2017 թվականին Հայաստանի Հանրապետության նշանակալից առաջընթաց գրանցած համայնք:
Մանրամասն շարադրելով 2017-ի ընթացքում կատարված աշխատանքները, քաղաքապետը նաեւ հստակ նշեց, որ վերջնական գնահատականը էջմիածնեցին է տալիս եւ քաղաքային իշխանություն- Էջմիածնեցի կապն ամրա պահելու համար ստեղծված են բազմաթիվ խողովակներ՝ ընդունելություն քաղաքապետի մոտ, հանդիպումներ քաղաքապետարանի տարբեր ոլորտների պատասխանատուների հետ, հետադարձ կապ քաղաքապետարանի պաշտոնական կայքի միջոցով, շփումներ սոցիալական ցանցերում եւ իհարկե՝ 7-օրյա գործող քաղաքապետարանի թեժ գիծ:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: