Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՀՈՎՀ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ ՆՇԵՑ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 70-ԱՄՅԱԿԸ

Ավելացվել է: 12-02-2018, 17:06 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 1829 |
ՀՈՎՀ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ ՆՇԵՑ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 70-ԱՄՅԱԿԸ
Էջմիածնի՝ Կոմիտասի անունը կրող հրապարակի արևմտյան մասում, կարմիր տուֆակերտ ցանկապատի ետևում, երևում է մի տուն, որտեղ երկար տարիներ ապրել եւ ստեղծագործել է Հովհաննես Հովհաննիսյանը:
Ի հավերժացումն բանաստեղծի հիշատակի՝ 1948 թ. փետրվարի 9-ին բանաստեղծի դստեր եւ թանգարանի առաջին տնօրեն Եվա Հովհաննիսյանի ջանքերով տունը վերածվել է Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանի:
Գործունեության 70 տարիների ընթացքում թանգարանը դարձել է Էջմիածնի նշանակալից եւ ամենասիրելի մշակութային օջախներից մեկը: 70-ամյա գործունեությունը տուն-թանգարանն ամփոփեց գեղեցիկ եւ բովանդակ միջոցառմամբ, որում ընդգրկված էին նաեւ Էջմիածնի Եղիշե Թադեւոսյանի անվան գեղարվեստի դպրոցի սաները` բանաստեղծի կյանքը ներկյացնող գեղանկարներով, ինչպես նաեւ Հովհաննսիյանի անունը կրող ասմուքի խմբակի սաները` գեղեցիկ կատարումներով: Ներկայացվեց բանաստեղծի ստեղծագործական ուղին, դերը հայ գրականության մեջ:
Երաժշտական կատարումներվ հանդես եկան անվանի դաշնակահարուհի , բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր Անահիտ Ներսիսյանը, երիտասարդ օպերային երգիչ, միջազգային մրցույթների դափնեկիր Հովհաննես Կարապետյանը, ինչպես նաեւ Հովհաննես Հովհաննիսյանի քրոջ ծոռնուհին՝ միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահարուհի Սոնա Ազարյանը:
Լայֆ-Բանաստեղծի հայրական տունը պահպանված է նույնությամբ եւ ինչպես բանաստեղծի օրոք, այնպես էլ այսօր շարունակում է համախմբել երիտասարդ եւ ավագ սրենդի ստեղծագործողներին: Հաճախակի կազմակերպվող գրական հանդիպումների միջոցով Հովհաննիսյանի տուն-թանգարանը, թումանյանական Վերնատան օրինակով, ակտիվ է պահում մշակութային կյանքը` արժևորելով մշակույթի գործիչներին ժամանակի մեջ: Այս փաստի կարեւորության մասին խոսեց քաղաքապետ Կարեն Գրիգորյանը` շնորհակալություն հայտնելով թանգարանի աշխատակազմին:
Մեծ բանսատեղծի տուն-թանգարանն ընդգրկված է Էջմիածնի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Հիմնանորոգված տուն-թանգարանում առկա է Հովհաննիսյանական շունչը:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: