Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ 26 ՏԱՐԵԿԱՆ Է

Ավելացվել է: 29-01-2018, 17:25 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 874 |
ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ 26 ՏԱՐԵԿԱՆ Է
Հունվարի 28-ին հայ ժողովուրդը, սիրո ու հպարտության անսահման զգացումով նշեց Հայոց բանակի կազմավորման 26-ամյակը: Կազմավորման օրվանից մեր բանակն ամուր դիրքերում է, մեր հայրերը, եղբայրները, որդիները կանգնած են ու պահում են պետությունն առանց տրտունջի, համառ, համարձակ՝ զինվոր թե սպա, ենթակա թե հրամանատար, իսկ հարկ եղած դեպքում՝ նաեւ կամավոր: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձի առթիվ, Էջմիածնի պատվիրակությունը, միանալով ԵԿՄ երթին, ծաղիկ խոնարհեց եւ հարգանքի տուրք մատուցեց «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ կյանքը Հայրենիքի համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Հայոց բանակի 26-ամյակի միջոցառումները շարունակվեցին Էջմիածնում: Նախ, քաղաքային իշխանությունը` ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի ներկայացուցիչների հետ ծաղիկ խոնահրհեցին Արցախյան հերոսամարտի հաղթանակը խորհրդանշող հուշակոթողին, այնուհետեւ ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքում` Վազգեն Սարգսյանի նկարի առջեւ: Քաղաքային իշխանությունը անակնկալ էր պատրաստել նաեւ Էջմիածնում ծառայող զինվորների համար: Տոնական օրվա առթիվ Էջմիածնի զորամասերից մեկում կազմակերպել էր տոնական համերգ: Զինվորների օրը տոն դարձրին Կոմիտասի անվան մշակույթի պալատում գործող Զանգակ մանկապատանեկան երգի ստուդիայի սաները:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: