Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈւՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ավելացվել է: 28-01-2018, 09:32 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 509 |
ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈւՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի´ էջմիածնեցիներ, հարգելի´ հայրենակիցներ
Հունվարի 28-ին մեր ժողովուրդը, արդեն 26-րդ անգամ, սիրով ու հպարտության անսահման զգացումով նշում է իր նորօրյա պատմության ամենափառավոր տոներից մեկը` հայոց ազգային բանակի ծնունդը:
Մեր բանակը հասակակիցն է Հայաստանի երրորդ Հանրապետության: Եվ դա միանգամայն բնական է ու օրինաչափ, քանզի նրա գլխավոր առաքելությունը երկրի անկախության ու անվտանգության ապահովումն է: Եվ, հուրախություն յուրաքանչյուր հայի, մեր փառապանծ զինված ուժերը պատվով ու անթերի կատարեցին իրենց վերապահված այդ սրբազան առաքելությունը: Մեր բանակը ծնունդն է մեր ժողովրդի հավաքական իղձերի ու երազանքների, ուստի պետք է մշտապես յուրաքանչյուրիս սիրո, գուրգուրանքի ու հոգածության կիզակետում լինի: Մենք առավել եւս հպարտանալու իրավունք ունենք մեր բանակով, քանի որ նրա կազմավորման, կայացման ու հզորացման գործում անգնահատելի է էջմիածնեցիների դերը` զորավարից մինչեւ շարքային:
Հարգելի´ բարեկամներ, այս հրաշալի օրվա առիթով առաջին հերթին շնորհավորում եմ բոլոր երկրապահ-ազատամարտիկներին, հայրենիքի հանդեպ իրենց զինվորական պարտքը կատարած, ինչպես նաեւ այսօր ծառայության մեջ գտնվող տղաներին, նրանց ծնողներին, հարազատներին ու, վերջապես, մեզ` բոլորիս:
Փա´ռք ու խոնարհում մեր երկրի անկախության ու բանակի կայացման ճանապարհին նահատակված բոլոր հերոսների հիշատակին:
Թո´ղ հավերժ կեցցե մեր հերոսական բանակը:
Հարգանքներով`
Էջմիածնի քաղաքապետ` Կ. Գրիգորյան

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: