Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ՆՈՐ ԺՈՂՈՎԱԾՈՒ ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՑ

Ավելացվել է: 24-01-2018, 17:01 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 1047 |
ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ՆՈՐ ԺՈՂՈՎԱԾՈՒ ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՑ
Չարենցի տուն-թանգարանում տեղի ունեցավ էջմիածնեցի բանաստեղծ, Էջմիածնի պատվավոր քաղաքացի Խաչիկ Մանուկյանի հերթական գրքի շնորհանդեսը: «Շարունակիր մեռնել...» խորագրված բանաստեղծությունների ժողովածուն Խաչիկ Մանուկյան բանաստեղծի ապրումների, կյանքի հետ պայքարի, հայրենիքի եւ անաղարտ սիրո մասին է: Շնորհանդեսը անցավ լեփ-լեցուն սրահում, ակտիվ քննարկումներով, բանաստեղծական ու երաժշտական կատարումներով`հանդիսատես-գրող ջերմ շփման մթնոլորտում:
Նորընծա գրքի եւ բանաստեղծի արվեստի մասին խոսեցին գրականագետներ Դավիթ Գասպարյանը, Արմեն Ավանեսյանը, հեղինակի ընկերները, արվեստագետներ: Շնորհանդեսի պատվավոր հյուր, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը ներկաների հետ կիսվեց Խաչիկ Մանուկյանի պես քաղաքացի ունենալու հպարտությամբ:
Ընթերցասեր հասարակությունը Խաչիկ Մանուկյան բանաստեղծին ճանաչում է որպես ժամանակակից գրականության մեջ մշակութային արժեք ստեղծող գործչի, ում ստեղծագործությունները կմնան հայ գրականության մեջ, որպես գրական արժեք:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: