Բաժիններ

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ավելացվել է: 13-01-2018, 19:34 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 1417 |
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Որոշ ԶԼՄ-ներ դարձել են զանգվածային ապատեղեկատվություն տարածող միջոց: Հերյուրանքներ տարածողները վայ-լուսաբանումը դարձրել են նախընտրելի գործելաոճ: Մնում է հասկանալ` մասնագիտական որակների բացակայությունն է պատճառը, թե սեփական շահերի հետապնդումը: Ակնհայտ է, որ այս ամենն արվում է Էջմիածնի քաղաքապետի եւ քաղաքապետարանի գործունեության նկատմամբ հասարակության շրջանում բացասական վերաբերմունք առաջացնելու մղումներով: Սակայն դա ապարդյուն աշխատանք է, քանի որ էջմիածնեցին տեսնում եւ գնահատում է այն ահռելի աշխատանքը, որ կատարվել է քաղաքում Կարեն Գրիգորյանի ղեկավարությամբ:
Մամուլով ներկայացվող լուրը, թե գերեզմանատեղ ստանալու համար Էջմիածնում հանգուցյալի հարազատներից պահանջում են, որ վճարեն քաղաքապետարանի առաջ ունեցած հանգուցյալի հարկային պարտավորությունները՝ հողի հարկը և գույքահարկը ակնհայտ կեղծիք է, իրենց լրագրող համարող մի քանի հոգու ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունք եւ լրագրողական ու մարդկային էթիկայի կոպիտ խախտում, քանզի լրագրողը նույնիսկ նեղություն չի քաշել տեղեկատվության իսկությունը ճշտելու ուղղությամբ, ինչպես նաեւ չի պահպանել հավասարության սկզբունքը, այսինքն երկու կողմերին լսելու եւ ճշգրիտ տեղեկատվություն ստանալու պայմանը:
Կեղծիք տարածողները պատասխան են տալու: Խնդրանքս է, որ ամեն մի հրապարակում հստակ հղումներով լինի, հստակ երեւա իր վրա պատասխանատվություն վերցնող ինֆորմացիայի աղբյուրը: Հակառակ պարագայում, բոլորս ենք հասկանում, պատասխանատվություն կրելու է կեղծիքը հրապարակած լրատվամիջոցը:

Հարգանքներով` Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Մարիամ Պողոսյան

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: