Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԱՄԱՆՈՐԻ ՀԱՆԴԵՍՆԵՐ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Ավելացվել է: 10-01-2018, 17:26 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 2434 |
ԱՄԱՆՈՐԻ ՀԱՆԴԵՍՆԵՐ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Ամանորը սիրված տոն է բոլորի համար: Սակայն այս տոնի հրաշքներին ամենից շատ սպասում են փոքրիկները: Ամեն տարի` Ամանորին, քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ եւ գլխավորությամբ, քաղաքապետարանն անակնկալներով, նվերներով, Ձմեռ պապի եւ Ձյունանուշի ուղեկցությամբ այցելում է Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն: Էջմիածնի քաղաքապետարանի ավանդույթ դարձրած այս այցելություններին ամեն տարի անհամբեր սպասում են նաեւ այս հաստատության սաները: Մանկատան երեխաներն ուրախ երգեցին եւ պարեցին «Վաղարշապատ» երգի պարի թատրոնի սաների հետ: Ձմեռ պապն ու Ձյունանուշը, գեղեցիկ համերգային ծրագրի ավարտին, Կարեն Գրիգորյանի կողմից նվերներ հանձնեցին բոլոր փոքրիկներին:
Քաղաքապետարանը էր անակնկալներով լի տոնական գեղեցիկ համերգային ծրագիրի էր պատրաստել նաեւ Էջմիածնի մանկապարտեզներ հաճախող երեխաների համար: Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի դահլիճում մի քանի օր շարունակ փոքրիկ հանդիսատեսի, ինչպես նաեւ Արցախյան պատերազմի մասնակիցների թոռների, պատանի երկրապահների համար, առանձին ծրագրերով, ելույթ ունեցան Էջմիածնի քաղաքապետարանի Կոմիտասի անվան մշակույթի պալատի սաները:
Տոնական հանդեսի հեքիաթային մթնոլորտում մանուկները մեծ ոգեւորությամբ դիմացորեցին Ձմեռ պապին եւ Ձյունանուշին: Տոնական հանդեսի ավարտին Ձմեռ պապն ու Ձյունանուշը նվերներ հանձնեցին փոքրիկներին՝ լիարժեք դարձնելով նրանց հեքիաթային օրը:
Քաղաքապետի նախաձեռնությամբ Ձմեռ Պապն ու ձյունանուշը նվերներով այցելեցին նաեւ սեցիալապես անապահով ընտանիքներ:
Չխախտելով ձեւավորված ավանդույթը, Ամանորին քաղաքապետը՝ քաղաքապետարանի աշխատակիցների հետ միասին, այցելեց նաեւ Էջմիածնի Արագածի զանգվածի ծերերի տուն՝ հատկացնելով այստեղի բնակիչներին սննդամթերք եւ դրամական պարգեւներ։ Այստեղ քաղաքապետին սպասում են ամեն տոնի եւ առիթի ժամանակ. քաղաքապետարանի կողմից այցելություն եւ աջակցություն լինում է ոչ միայն Ամանորին, այլեւ ողջ տարվա ընթացքում:



Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: