Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ

Ավելացվել է: 30-12-2017, 13:48 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 5631 |
ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ
Հարազատ իմ էջմիածնեցիներ, հարգարժան հայ ժողովուրդ,
Շնորհավորում եմ ամենքիդ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Անցնող տարում մենք շարունակեցինք մեր ընթացքը, շարունակեցինք զարգանալ:
Տարվա արդյունքները, ինչպես միշտ, կներկայացնեմ օրենքով սահմանված ժամկետներում` բաց, հրապարակային հաշվետվությամբ: Հիմա միայն նշեմ, որ Էջմիածնեցիների գիտակից վերաբերմունքի արդյունքում այս տարի եւս մենք կարողացել ենք կատարել եւ, նույնիսկ, գերակատարել տարվա բյուջեն, ինչի համար խորին շնորհակալություն եմ հայտնում մեր քաղաքի բնակչությանը: Հավաքագրված բյուջեն, բնականաբար, օգտագործվում է համայնքի կարիքների համար: Գոհունակությամբ արձանագրեմ, որ այս տարի եւս մեր աշխատանքի գնահատականը ստացանք պետական կառավարման տարբեր մարմինների եւ հասարակական կազմակերպությունների կողմից: Առանձնացնեմ դրանիցի մեկը. Էջմիածինը ճանաչվեց 2017 թվականին Հայաստանի Հանրապետության նշանակալից առաջընթաց գրանցած համայնք:
2018-ի ծրագրերը եւս շատ են: Չմանրամասնելով՝ քաղաքային իշխանության, իմ ղեկավարած թիմի անունից խոստանում եմ, որ անելու ենք ամեն հնարավորն ու երբեմն էլ՝ անհնարը, որ Էջմիածինն առավել զարգանա ու գեղեցկանա, էջմիածնեցին առավել հարմարավետ զգա իրեն իր հարազատ քաղաքում:
Էջմիածնի քաղաքային իշխանությունը ջանք ու եռանդ չի խնայել բնակչության տոնական տրամադրությունն ապահովելու համար: Այս տարի եւս նորանոր դիզայներական լուծումներով գեղեցիկ տոնական տեսք ենք հաղորդել մեր քաղաքին: Հպարտությամբ պետք է նշեմ, որ մեր երկրի տարբեր անկյուններից գալիս են հիանալու Էջմիածնի տոնական լուսավորությամբ: Տեղեկացնեմ, որ ավանդույթի համաձայն, այս տարի եւս Ամանորի գիշերը տոնական ուրախ համերգ ենք նվիրելու էջմիածնեցուն եւ քաղաքի հյուրերին:
Սիրելի՛ համաքաղաքացիներ, հայրենակիցներ,
Նոր՝ 2018 թվականը թող ձեզ եւ ձեր ընտանիքներին երջանկություն բերի, լինի առողջության, խաղաղության եւ ձեռքբերումների տարի:
Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Հարգանքներով՝ էջմիածնի
քաղաքապետ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: