Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՏԱՃԱՆԱՉ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻՆ

Ավելացվել է: 21-12-2017, 09:57 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 5670 |
ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՏԱՃԱՆԱՉ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻՆ
Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի առաջարկով Էջմիածինը շարունակում է պարտաճանաչ հարկատուներին խրախուսելու քաղաքականությունը: Ելնելով ներկա սոցիալ-տնտեսական վիճակից, նպատակ ունենալով աջակցել բարեխիղճ հարկատուներին եւ հիմք ընդունելով քաղաքապետի առաջարկը, Էջմիածին քաղաքի ավագանու որոշմամբ, մինչեւ 2017 թվականի վերջին աշխատանքային օրը ներառյալ, գույքահարկի եւ հողի հարկի մայր գումարը վճարելու դեպքում քաղաքացին կազատվի նախկինում գոյացած տույժ-տուգանքներից: Պարտաճանաչ հարկատուներին խրախուսելու քաղաքային իշխանության ընդունած որոշումից արդեն իսկ օգտվել են բազմաթիվ քաղաքացի: Հարկ է նշել, որ հարկային արտոնություններից օգտվում են նաեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների զինված ուժերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք, ինչպես նաեւ ծառայության ժամկետի ավարտից հետո ՀՀ զինված ուժերում եւ այլ զորքերում ծառայության անցած անձինք` հասարակական կամ արտադրական նշանակության շինություն չհանդիսացող մեկ շինության մասով, որի հարկման բազան չի գերազանցում 40 միլիոն դրամը, եւ մեկ փոխադրամիջոցի մասով, որի հարկման բազան չի գերազանցում 150 ձիաուժը:
Քաղաքային իշխանության կողմից տարիներ շարունակ տարվող` պարտաճանաչ եւ բարեխիղճ հարկատուներին խրախուսելու քաղաքականությունը ցույց է տվել, որ այս կերպ բարձրանում է քաղաքացիների պատասխանատվությունը իրենց պարտավորությունների կատարման նկատմամբ, ինչն էլ նպաստում է ավելի բարեկեցիկ Էջմիածին ունենալուն:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: