Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԳՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՆԱՀԻՏ ԹԱՐՅԱՆԻ ՀԵՏ

Ավելացվել է: 19-12-2017, 17:18 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 506 |
ԳՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՆԱՀԻՏ ԹԱՐՅԱՆԻ ՀԵՏ
Էջմիածնի Մնացական Թարյանի անվան գրադարանը գրական-գեղարվեստական միջոցառման շուրջ համախմբել էր քաղաքի գրականասեր եւ ընթերցասեր հասարակությանը: Միջոցառումը նվիրված էր բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող Անահիտ Թարյանի ծննդյան 65-ամյակին, ով Մնացական Թարյանի դուստրն է: Ներկայացվեց բանաստեղծուհու գրական-մանկավարժական, լրագրողական գործնեությունը: Գրադարանի հավատարիմ այցելուները միջոցառման ընթացքում ընթերցեցին բանաստեղծություններ Անահիտ Թարյանի ժողովածուներից:
Միջոցառման շրջանակներում կայացավ նաեւ հանդիպում հեղինակի հետ: Անահիտ Թարյանը դատարկաձեռն չէր եկել: Հեղինակը գրադարանին նվիրեց իր նոր` ««Գիտնական» իշուկը» եւ «Անմիտ ծիտն ու իր ծի~վ-ծի~վը» մանկական ժողովածուները:
Թարյանն ավելի քան մեկուկես տասնյակ բանաստեղծական գրքերի հեղինակ է: Նրա ստեղծագործությունները՝ գրված են թե´ մեծերի, թե´ մանուկների համար:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: