Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԷՋՄԻԱԾՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԵՏ

Ավելացվել է: 14-12-2017, 15:48 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 407 |
ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԷՋՄԻԱԾՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԵՏ
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն ընդունեց «Ռուսաց լեզվի դեսպաններն աշխարհում» ծրագրով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքների համալսարանների ուսանողների եւ ասպիրանտների կամավորական խմբին: Էջմիածնի քաղաքապետարանի հետ համագործակցության արդյունքում կամավորական խումբը մեկ շաբաթ շարունակ Էջմիածնի 9-րդ դպրոցում դպրոցականներին կօգնի կատարելագործել ռուսերեն լեզուն: Մինչ բուն դասապրոցեսին անցնելը կամավորների համար քաղաքապետարանը փոքրիկ էքսկուրս կազմակերպեց քաղաքում, ծանոթացրեց մշակույթին եւ քաղաքի պատմությանը, որից հետո 13 հոգանոց խմբին ընդունեց քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:
Ռուսաց լեզվի դեսպանները ներկայացրին, որ դասընթացն իր մեջ ներառում նաև է ոչ սովորական պարապմունքներ. խաղեր եւ հեքիաթների բեմականացումներ: Ինչպես հավաստիացնում են մասնակիցները, փորձը ցույց է տալիս, որ երեխաները շատ են հավանում դասերը և դասավանդման մեթոդները:
Քաղաքապետը հյուրերին խորհրդանշական հուշանվերներ հանձնեց: Խմբի ղեկավար Եվգենիա Ռյաբովան շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար քաղաքապետին շնորհակալագիր փոխանցեց ծրագրի նախաձեռնող Պուշկինի անվան Ռուսաց լեզվի ինստիտուտի ռեկտորի կողմից` համագործակցության համար:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: