Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՀՈՒՇԱՄԵԴԱԼՆԵՐ ԵՎ ՇՔԱՆՇԱՆՆԵՐ 5-ՐԴ ԲՐԻԳԱԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 25-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

Ավելացվել է: 13-12-2017, 17:45 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 438 |
ՀՈՒՇԱՄԵԴԱԼՆԵՐ ԵՎ ՇՔԱՆՇԱՆՆԵՐ 5-ՐԴ ԲՐԻԳԱԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 25-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
Էջմիածնում շարունակվում են 5-րդ կամավորական մոտոհրաձգային բրիգադի կազմավորման 25-ամյակի միջոցառումները: Բրիգադի կազմավորման 25-ամյակի շրջանակներում Էջմիածնում կայացավ պարգեւատրման արարողություն: Մինչ բուն միջոցառմանն անցնելը հարգանքի տուրք մատուցվեց Արցախյան ազատամարի հաղթանակը խորհրդանշող հուշակոթողին:
Այնուհետեւ, Կոմիտասի անվան մշակույթի պալատում Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակազմը եւ Էջմիածնի տարածքային բաժանմունքի եռասերունդ երկրապահը մասնակցեց 25-ամյակի առթիվ Զորավար Մանվել Գրիգորյանի հրամանով մի շարք անձանց մեդալներ շնորհելու արարողությանը, որն ուղեկցվեց մշակույթի պալատում գործող երգի խմբերի հայրենասիրական կատարումներով: Միջոցառումը սկսվեց Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանի օրհնանքով:
Հուշամեդալների եւ շքանշանների արժանացան տարածքային բաժամունքի եռասերունդ երկրապահական ընտանիքի մի շարք անդամներ, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն սրբազանը, Էջմիածնի Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգեւոր սպասավոր Տեր Արտակ ավագ քահանա Սիմոնյանը, ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի նախագահ Արման Գրիգորյանը, փառահեղ մարտական ուղի անցած զոհված ազատամարտիկների զավակներ եւ այլք: Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանի հրամանով «5-րդ բրիգադ 25 տարի» հոբելյանական մեդալով պարգեւատրվեց նաեւ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:
Արցախյան ազատամարտի ամենաթեժ մարտերին մասնակցելով ու վճռորոշ դեր խաղալով արցախյան պատերազմի հաղթանակի ապահովման գործում 5-րդ բրիգադը կերտեց իր հաղթական ուղին: Գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ եռասերունդ երկրապահը մինչ օրս ակտիվ մասնակցում է Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության պետական սահմանների ամբողջականության պահպանման գործին:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: