Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾԻՆԸ ԵՎ ՎԵԼԻԿՈ ՏԸՐՆՈՎՈՆ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ ՔՈՒՅՐ ՔԱՂԱՔՆԵՐ ԴԱՌՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ավելացվել է: 16-10-2012, 14:41 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ԷՋՄԻԱԾԻՆԸ ԵՎ ՎԵԼԻԿՈ ՏԸՐՆՈՎՈՆ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ ՔՈՒՅՐ ՔԱՂԱՔՆԵՐ  ԴԱՌՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Էջմիածինը եւ Բուլղարիայի Վելիկո Տըրնովո քաղաքները ստորագրեցին քույր քաղաքներ դառնալու վերաբերյալ հայտարարությունը:
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն ու Բուլղարիայի Հանրապետության Վելիկո Տըրնովո քաղաքի քաղաքապետ Դանիել Պանովը երկու քաղաքների համագործակցության վերաբերյալ հայտարարություն ստորագրեցին: Հայտարարությունը ստորագրվեց Վելիկո Տըրնովոյում: Ամիսներ առաջ երկու քաղաքների քաղաքապետերը ցանկություն էին հայտնել համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ, երբ Էջմիածնում էր Բուլղարիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանը, նա հայտնեց Վելիկո Տըրնովոյի քաղաքապետի ցանկությունը համագործակցության մասին: Վելիկո Տըրնովոյի քաղաքապետ Դանիել Պանովը նշեց, որ մշակույթի, զբոսաշրջության եւ հանրային կյանքի այլ բնագավառներում այս համագործակցությունը մեծ նշանակություն կունենա. <<երկու քաղաքներն էլ հոգեւոր կենտրոններ են, այսինքն ունեն նմանություն>>:
Վելիկո Տըրնովոյում է գտնվում Արքայական բլուրը, որը Հայրապետական եկեղեցիների եւ արքայական դղյակների վայր է: Այս քաղաքը եւս հարուստ մշակույթ եւ պատմական ժառանգություն ունի: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը եղավ քաղաքի տեսարժան վայրերում, ծանոթացավ քաղաքի պատմությանը: Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ երկու քաղաքների քաղաքապետերը ներկայացրեցին իրենց երկրի, քաղաքի պատմությունը եւ հույս հայտնեցին, որ այս համագործակցությունը կնպաստի քաղաքների առաջխաղացմանը:
Էջմիածինն այսօր արդեն ունի 6 քույր քաղաք: Համագործակցությունը տարբեր քաղաքների հետ իր դրական նշանակությունն է ունեցել տարբեր բնագավառներում:




Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: