Բաժիններ

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾԻՆԸ ԼՑՎԵՑ ՏՈՆԱԿԱՆ ՇՆՉՈՎ

Ավելացվել է: 12-12-2017, 14:03 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 2931 |
ԷՋՄԻԱԾԻՆԸ ԼՑՎԵՑ ՏՈՆԱԿԱՆ ՇՆՉՈՎ
Ամենայն պատասխանատվությամբ ու սիրով տարվա ամենասիրված տոնին պատրաստվող Էջմիածինը րոպեների ընթացքում լցվեց տոնոկան շնչով: Ավանդական հետհաշվարկով քաղաքապետ Կարեն Գրիգորյանը եւ քաղաքի փոքրիկները միասին միացրին Էջմիածնի տոնական լույսերը:
Ինչպես ամեն տարի, այս տարի եւս Էջմիածինն առանձնացավ ինքնատիպ ձեւավորմամբ: Հատկանշական է, որ Էջմիածնի տոնական զարդարանքի հեղինակը քաղաքապետ Կարեն Գրիգորյանն է: Այս տարի եւս տեղադրվել են նոր զարդանախշեր, ավելացել է զարդարցված եւ տոնական տեսք ստացած փողոցների քանակը: Ինքնատիպ եւ շքեղ զարդարանքը եւ տոնական համերգային ծրագիրը ապահովեցին ներկաների հեքիաթային եւ տոնական տրամադրությունը:
Լույսերի միացմամբ տրվեց քաղաքապետարանի կոմից նախատեսված ամանորյա անակնկալների մեկնարկը: Նախատեսված բազմաբովանդակ տոնական միջոցառումների շարքում կլինեն գեղեցիկ հանդեսներ մանկապարտեզներ հաճախող փոքրիկների համար, որոնց ժամանակ Ձմեռ պապը քաղաքապետի կողմից նվերներ կհանձնի մանուկներին: Նվերներ կհանձնվեն նաեւ սոցիալապես անապահով ընտանիքներին եւ Զվարթնոց թաղամասի ծերերի տան բնակիչներն: Քաղաքապետարանը նվերներով եւ համերգային ծրագրով կայցելի նաեւ մանկատուն: Իսկ Ամանորի գիշերը Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակում կանցկացվի մշակութային, երաժշտական միջոցառում: Տոնական տրամադրության բարձրակետ կհանդիսանա շքեղ հրավառությունը:



Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: