Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԱՎԱՐՏՎԵՑ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՀԺՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 33-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ ԵՎ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

Ավելացվել է: 10-10-2012, 14:36 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ԱՎԱՐՏՎԵՑ  ՅՈՒՆԵՍԿՕ-Ի  ՀԺՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 33-ՐԴ  ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ  ԵՎ  ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

Էջմիածնում էին ՅՈւՆԵՍԿՕ-ի <<Համաշխարհայն ժառանգության քաղաքներ>> կազմակերպության 12 երկրի ներկայացուցիչներ: Եռօրյա այցի շրջանակներում պատվիրակության անդամները այցելեցին Հայաստանի պատմամշակութային վայրերը, եղան Էջմիածնի բոլոր եկեղեցիներում, կանաչ գոտիներում, մասնակցեցին քաղաքի տոնին, հանդիպում ունեցան Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ: Հոկտեմբերի 7-9 գումարված նիստերից հետո, Էջմիածնում ավարտվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի <<Համաշխարհային ժառանգության քաղաքներ>> կազմակերպության 33-րդ ընդհանուր ժողովը եւ տնօրենների խորհրդի նիստը: Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն ու <<Համաշխարհային ժառանգության քաղաքներ>> կազմակերպության նախագահ Հարի Բրինքմանը ներկայացրեցին, թե ինչ հարցեր են քննարկել այս օրերին: Կազմակերպության նախագահը, ներկայացնելով իրենց գործունեությունը նշեց, որ կազմակերպությունն ունի 7 տարածքային բաժին, իսկ հիմնական նպատակն է համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պահպանումը, պատմական քաղաքների եւ շրջանների մասին կոնվենցիայի պաշտպանությունը, քաղաքների միջեւ համագործակցությունը եւ տեղեկատվության փոխանակումը, միեւնույն նպատակներին հետամուտ այլ միջազգային եւ տարածաշրջանային ինստիտուտների ու կազմակերպությունների միջեւ ավելի սերտ համագործակցության ապահովումը, փորձի փոխանակումը:
Էջմիածինն իր հարուստ պատմամշակութային հնագույն հուշարձաններով 2011թվականից ընդգրկվել է այս կառույցում` լիիրավ անդամի կարգավիճակով: Քաղաք ժամանած հյուրերը զարմացել էին 15 դար առաջ կառուցվծ եւ մինչ օրս մեզ հասած եկեղեցիների պահպանությամբ: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանը խոսելով կազմակերպության մասին, ասաց, որ այն կարեւորում է ուսուցողական եւ փորձի փոխանակման խնդիրները. <<այս առումով ամեն մի քաղաք իր տարբերակներն ունի, թե ինչպես ներկայանա աշխարհին որպես ժառանգություն>>:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի <<Համաշխարհային ժառանգության քաղաքներ>> կազմակերպության հաջորդ նիստը կգումարվի մյուս տարի Մեքսիկայի Օահակա քաղաքում: Հոբելյանական` 20 ամյակին անցկացող նիստի մասին այս նիստում քննարկումներ եւս եղել էին: 20 ամյակը նշելու առիթով կազմակերպությունում այժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, ասացին ներկաները:




Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: