Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾԻՆԸ 2697 ՏԱՐԵԿԱՆ Է

Ավելացվել է: 9-10-2012, 18:29 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ԷՋՄԻԱԾԻՆԸ 2697 ՏԱՐԵԿԱՆ Է
Էջմիածինը 2697 տարեկան է: Այսօր արդեն 4-րդ անգամ նշվում է հինավուրց հոգեւոր մայրաքաղաքի տոնը: Տոնին ինչպես ամեն, տարի այս տարի եւս քաղաքի բնակիչները ըստ ավանդույթի դիամվորեցին Մեսրոպ Մաշտոցին, Վաղարշ թագավորին, Սահակ Պարթեւ կաթողիկոսին: Այս տարի լրանում է հայ գրատպության 500 ամյակը եւ Վաղարշ թագավորը քաղաքապետ Կարեն Գրիգորյանին այդ առիթով նվիրեց հայերեն առաջին տպագիր գիրքը ` Ուբաթագիրքը (տպագրվել է Վենետիկում 1512 թ.Հակոբ Մեղապարտի կողմից։ Ունի 124 թղթյա էջ, 24 վերնախորագրային զարդանախշ, տպագրված է սև և կարմիր գույներով)։
Մաշտոցին դիմավորելուց հետո հրապարակ <<մտավ>> Էջմիածնի ծածանվող դրոշը:
Ապա շքերթի մասնակից մարզիկները, երգի, պարի խմբերը, քոլեջները, դպրոցներն ու համալսարանը, հասարակական կազմակերպություններն ու ուսանողները, երիտասարդ եւ պատանի երկրապահները, ինչպես նաեւ քայլող տիկնիկները բարձր տրամադրությամբ շրջապատեցին հրապարակը: Շքերթն այս տարի եւս հրապարակ հասավ սբ. Հռիփսիմե եկեղեցու մոտից:
Մեսրոպ Մաշտոցը, ով հայոց այբուբենն ամբողջացրած հասավ Էջմիածին, բոլորին խորհուրդ տվեց գրագետ ու կրթված լինել, սիրել հայրենիքը, սիրելի քաղաքն ու միշտ կարդալ:
Արդեն 4 տարի քաղաքի տոնը վերածվում է թատերականացված տոնակատարության, որին մասնակցելու է գալիս քաղաքի բնակչությունը: Ամենուր հնչում են շնորհավորանքի ու գովեստի խոսքեր ուղված հարազատ քաղաքին:
Քաղաքը դեռ ավելի է ծաղկելու, վստահեցնում է քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Նա շնորհավորեց Էջմիածնի տոնը եւ անամպ երկինք մաղթեց բոլորին:
Ինչպես արդեն հայտնի է Էջմիածնում, քաղաքի տոնի շրջանակներում, հրավիրվել էր նաեւ ՅՈւՆԵՍԿՕ-ի <<Համաշխարհային ժառանգության քաղաքներ>> կազմակերպության ընդհանուր ժողով եւ տնօրենների խորհրդի նիստ: Միջոցառումների ողջ ընթացքին ականատես եւ մասնակից եղան նաեւ այդ առիթով հրավիրված հյուրերը: Նրանք չէին թաքցնում իրենց հիացմունքը քաղաքի եւ ժողովրդի նկատմամբ: Կազմակերպության անդամներից մեկն անգամ նշեց, որ հայոց այբուբենը չունի իր նմանը. <<շատ երկրների տառերը միմյանց նման են, իսկ հայկականը ուրիշ է>>,- նշեց նա:
Քաղաքի տարբեր անկյուններում կազմակերպվել էին էքսպո ցուցադրություններ: Քաղաքապետի ուղեկցությամբ հյուրերն ու ներկաները շրջեցին տաղավարներով: Իսկ ավելի ուշ էջմիածնեցիներին սպասվում էր համերգ, հրավառություն: Էջմիածնի երգի պարի խմբերն ու հայտնի երգիչ կատարողները օրը վերածեցին ավելի տոնական միջոցառման, որը եզրափակվեց գեղեցիկ հրավառությամբ:



Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: