Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՅԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

Ավելացվել է: 1-12-2017, 16:37 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 2622 |
ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՅԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ
Էջմիածնի քաղաքապետարանը մշտապես հետեւողական է քաղաքում գործող բժշկական, կրթական, հասարակական կառույցներում առկա խնդիրներին` այդ կառույցներում իրականացնելով բարեկարգման աշխատանքներ, թեեւ դրանք չեն գտնվում քաղաքապետարանի իրավասության ներքո:
Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ եւ հանձնարարականով բարեկարգվեց Էջմիածին բժշկական կենտրոնի տարիներ շարունակ անմխիթար վիճակում գտնվող բակը: Կենտրոնի աշխատակիցները նշեցին, որ դա առաջնային խնդիր էր բժիշկների, հիվանդների ու հատկապես հղիների անվտանգ տեղաշարժն ապահովելու համար: Էջմիածնի քաղաքապետարանը սալիկապատել էր նաեւ կենտրոնի գլխավոր մուտքի մայթը` քաղաքացիների երթեւեկը դարձնելով ապահով ու հարմարավետ:
Տարված աշխատանքները տեսնելու համար քաղաքապետն այցելելց բժշկական կենտրոն, աշխատակիցների հետ շրջեց վերանորոգված տարածքներով` անձամբ ծանոթանալով կատարված բարեկարգման աշխատանքներին:
Էջմիածին բժշկակակն կենտրոնի տնօրեն Լիլիթ Գասպարյանը աշխատակազմի եւ հիվանդների անունից շնորհակալություն հայտնեց արված մեծածավալ աշխատանքների համար, միաժամանակ նշելով, քանի որ բժշկական կենտրոնը անբողջ ծավալով անվճար սպասարկում է Էջմիածնի տարածաշրջանի ողջ բնակչությանը, ուստի այս խնդրի լուծումը առաջնային էր ոչ միայն կենտրոնի աշխատակիցների, այլեւ հիվանդների ու հղիների համար:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Էջմիածնի քաղաքապետարանը բարեկարգման աշխատանքներ է իրականացնում ոչ համայնքապատկան հիմնարկների եւ հաստատությունների տարածքում: Մինչ այս բարեկարգել էր նաեւ «Ներսիսյան» թիվ 6 հիմնական դպրոցի բակն ու մայթը: Էջմիածնի քաղաքային իշխանությունը աշխատում է ի շահ էջմիածնի եւ էջմիածնեցու:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: