Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱԼԱՏԸ ՆՇԵՑ 60-ԱՄՅԱԿԸ

Ավելացվել է: 20-11-2017, 09:41 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 823 |
ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱԼԱՏԸ ՆՇԵՑ 60-ԱՄՅԱԿԸ
«Շնորհավոր 60-ամյա գոյությունդ» խորագրի ներքո գեղեցիկ համերգային ծրագրով Էջմիածնի կոմիտասի անվան մշակույթի պալատը նշեց գործունեության 60-ամյակը: 1957-թվականից մշակույթի պալատը ապահովել եւ մինչ այսօր ապահովում է մշակութային վերելքն Էջմիածնում` հանդիսանալով մշակութային մեծ օջախ էջմիածնեցիների համար: Համերգային ծրագրում ներգրավված էին ինչպես մշակույթի պալատում գործող բոլոր խմբերը, այնպես էլ քաղաքում գործող այլ մշակութային օջախների սաները:
Մշակույթի պալատի գործունեության 60-ամյակի միջոցառման պատվավոր հյուր էին Էջմիածին քաղաքի մշակութային կյանքում անձնական ծանրակշիռ վաստակ ներդրած մշակութային գործիչներ, ովքեր մեծ ոգեւորությամբ եւ հպարտությամբ կիսվում էին հուշերով:
Այսօր արդեն հիմնանորոգված Կոմիտասի անվան մշակույթի պալատում գործում են երգի եւ պարի խմբեր, որոնք ճանաչված են հանրապետությունում եւ նրանից դուրս: Այստեղ գործող խմբերը մասնակցում են քաղաքաում կազմակերպված բոլոր մշակութային միջոցառումներին, քաղաքային իշխանության աջակցությամբ, ակտիվորոն մասնակցում են նաեւ հանրապետական եւ միջազգային միցույթների, ելույթների կատարողական ցանկում ունեն շահած դիպլոմներ, մեդալներ, պարգեւատրվել են մի շարք գովասանագրերով: Գործունեության 60-ամյակի առթիվ շնորհավորելով մշակույթի պալատի կոլեկտիվին եւ բոլոր էջմիածնեցիներին, քաղաքապետ Կարեն Գրիգորյանը նաեւ շնորհակալագրեր հանձնեց մշակույթի ոլորտի ներկայացուցիչների` երկարամյա աշխատանքային գործունեության եւ մշակութային կյանքում ունեցած անձնական ավանդի համար:
Մշակույթի պալատի հիմնանորոգված դահլիճում կազմակերպվում են նաեւ կինոդիտումներ, մշակութային տարաբնույթ միջոցառումներ, քաղաքային իշխանության նախաձեռնությամբ բեմում հանդես են գալիս մայրաքաղաքում գործող թատրոնները` հետաքրքիր ներկայացումներով:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: