Բաժիններ

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾԻՆԸ ՃԱՆԱՉՎԵՑ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԳՐԱՆՑԱԾ ՀԱՄԱՅՆՔ

Ավելացվել է: 13-11-2017, 17:56 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 306 |
ԷՋՄԻԱԾԻՆԸ ՃԱՆԱՉՎԵՑ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԳՐԱՆՑԱԾ ՀԱՄԱՅՆՔ
ՀՀ ՏԻՄ համակարգի ներդրման 21- ամյակի առթիվ անցկացվեց «Տեղական ժողովրդավարությունը Հայաստանում. Հայացք ապագային» խորագրով համաժողով: Տեղական ժողովրդավարության արդի հիմնահարցերին նվիրված համաժողովում Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը ներկայացրեց Էջմիածին քաղաքի փորձն` ուղղված լիազորությունների եւ ֆինանսական ապակենտրոնացմանը: Քննարկման կազմակերպման Դավոսյան ձևաչափը հնարավորություն տվեց նիստերի բանախոսների կարճ ելույթներից հետո ինտերակտիվ քննարկում ծավալել բանախոսների ու մասնակիցների միջև:
Համաժողովը եզրափակվեց Հայաստանի համայնքների միության ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության հետ համատեղ անցկացվող Լավագույն համայնք մրցանակաբաշխությամբ, որտեղ Էջմիածինն արժանացավ Հայաստանի 2017 թվականի «Տարվա նշանակալից առաջընթաց» անվանակարգով մրցանակին: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը մրցանակը հանձնելիս նշեց, որ Էջմիածինը օրինակելի է տեղական ինքնակառավարման համակարգում եւ լավագույն ծառայություններն է մատուցում բնակիչների համար:
2006 թվականից անցկացվող «Լավագույն համայնք» մրցանակաբաշխությունը նպատակ ունի ավելի թափանցիկ ու հրապարակային դարձնել համայնքների գործունեությունը, ինչպես նաև ձևավորել առողջ մրցակցություն՝ խթանելով տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը։ Այս տարիների ընթացքում Էջմիածինը լավագույնն է ճանաչվել տարբեր անվանակարգերում:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: