ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում «Հայրենի Եզերք. Սեւան» խորագիրը կրող ցուցահանդեսի վերջին կանգառը` Էջմիածնի Մհեր Աբեղյան թանգարանում էր: Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից էջմիածնեցի այցելուներին ցուցադրվեցին Փանոս Թեհլեմեզյանի, Հրանտ Հակոբյանի, Գաբրիել Գյուրջյանի, Ստեփան Թարյանի, Հրաչյա Խուդավերդյանի եւ այլ հեղինակների շուրջ 12 գեղանկարչական աշխատանքները: Կապուտակ Սեւանը գեղանկարներում պատկերված էր օրվա տարբեր ժամերին, տարվա տարբեր եղանականերին: Ամեն մի կտավում այցելուն նորովի էր բացահայտում իրեն այդքան ծանոթ Կապուտակ գեղեցկուհուն: Նման մշակութային ծրագրերը նպատակ ունեն, որ հասարակությունն ավելի մոտիկից ծանոթանա հայ մշակույթին եւ լինի նրա կրողն ու ժառանգորդը:
Ավելացնել մեկնաբանություն