Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Ավելացվել է: 2-11-2017, 14:59 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 4780 |
ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Քաղաքաշինական աշխատանքները Էջմիածնում շարունակվում են: Լուրջ աշխատանքներ են տարվում մայթերի բարեկարգման ուղղությամբ: Արդեն իսկ սալիկապատվել են Մաշտոց, Խորենացի, Վազգեն Առաջին փողոցների որոշակի հատվածներ: Այս պահին մայթերի բարեկարգման աշխատանքներ են տարվում Բաղրամյան փողոցում. սալիկապատվում, ինչպես նաեւ, անհրաժեշտության դեպքում, վերափոխվում են եզրաքարերը:
Եվ հետիոտների, եւ վարորդների համար հարմարավետ ու գեղեցիկ քաղաք ունենալու համար զուգահեռաբար կատարվում են նաեւ ասֆալտապատման աշխատանքներ: Ասֆալտապատման աշխատանքներ են կատարվել «Էջմիածին» բժշկական կենտրոն»-ի բակում, Չարենց 16, Վազգեն Առաջին 45բ շենքերի բակերում, 9-րդ դպրոցի բակում, Խորենացի, Բաղրամյան, Թումանյան Պատկանյան, Սպանդարյան, Ռուզան Եսայան փողոցներում:
Բարեկարգամ աշխատանքներ են կատարվում նաեւ տանիքաշունթյան ոլորտում: Տանիքի հիմնանորոգման աշխատաներն ավարտված են թիվ 13 եւ թիվ 15 մանկապարտեզներում: Հիմնանորոգվել է նաեւ Կենտրոնական գրադարանի Մ. Խորենացի 6 հասցեի մասնաշենքի տանիքը: Բացի կատարած աշխատաններից քաղաքապետարնը նաեւ բնակիչներին տրամադրել է շինանյութ` ընդհանուր հաշվարկով 2040 քառակուսի մետր մակերեսով տանիքի հիմանանորոգման համար:
/size]

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: