Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՃԱՊՈՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ 12-ՐԴ ՓԱՌԱՏՈՆՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Ավելացվել է: 25-10-2017, 17:33 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 633 |
 ՃԱՊՈՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ 12-ՐԴ ՓԱՌԱՏՈՆՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
Ճապոնական ֆիլմերի 12-րդ փառատոնի շրջանակներում Էջմիածնում ցուցադրվեց «Պատմություն սամուրայական խոհանոցի մասին. իրական սիրո պատմություն» ֆիլմը: Փառատոնն Էջմիածնում հյուրընկալվում է Էջմիածնի քաղաքապետարանի, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության եւ հայ-ճապոնական «Հիկարի» գիտամշակութային կենտրոնի համագործակցության շնորհիվ: Այս տարի փառատոնը նվիրված էր Ճապոնիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: Ցուցադրությանը ներկա ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիի խոսքով՝ կինոարվեստի միջոցով կարողանում են փոխանցել երկրի մշակույթը, կենցաղը, մտածելակերպը, ազգի բնավորությունը:
Էջմածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը ողջունեց հյուրերին եւ կարեւորեց փառատոնի դերը երկու ժողովուրդների մշակութային համագործակցության ոլորտում:
Սամուրայական խոհանոցի հիմքը դրած Կագա կլանի մասին պատմող հուզիչ դրաման պատկերում էր Կագա կլանի ներքին գործերը կնոջ տեսանկյունից` ցուցադրելով այդ ժամանակվա սամուրայի ընտանեկան առօրյան: Ֆիլմը էջմիածնեցի հանդիսատեսի կողմից ընդունվեց ծափողջյուններով:



Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: