Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանին կից գրական սրահում տեղի ունեցող գրական հանդիպումները մշտապես ակտիվ են պահում քաղաքի մշակութային կյանքը: Բազմաժանր գրականություն, ակտիվ քննարկումներ, գրքի շնորհանդեսներ ու այս ամենը հանդիսատես-գրող ջերմ շփման շրջանակներում: Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանին կից գրական սրահում այս անգամ հյուընկալվել էր գրող, թարգմանիչ, դիվանագետ, գիտությունների թեկնածու Աշոտ Ալեքսանյանը: Հանդիսատեսին ներկայացվեց Աշոտ Ալեքսանյանը թարգմանությունները` Շ. Բոդլեր, Ռ. Քիփլինգ, Պ. Վալերի, Ա. Քամյու, Ս.-Ժ. Պերս, Ժ. Կոկտո, Հ. Հեսսե, որոնք ըստ ներկաների ընթերցողի սեղանի մշտական գրքերից պիտի դառնան: Հանդիպման ընթացքում Աշոտ Ալեքսանյանը հանդիսատեսին ներկայացրեց իր աշխատանքները, որից հետո հյուրերը ընթերցեցին հեղինակի եւ´ բանաստեղծություններից, եւ´ թարգմանություններից: Հանդիպման ավարտին գրող, թարգմանիչ Աշոտ Ալեքսանյանը քաղաքի գրադարաններին նվիրեց իր հեղինակայնին գրքերից ու թարգմանություններից:
Ավելացնել մեկնաբանություն