Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾԻՆՆ ՈՒ ՊԵՏՐՈԶԱՎՈԴՍԿԸ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ ԵՆ ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ

Ավելացվել է: 6-09-2017, 11:15 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 893 |
ԷՋՄԻԱԾԻՆՆ ՈՒ ՊԵՏՐՈԶԱՎՈԴՍԿԸ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ ԵՆ ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ
Օգոստոս ամսին մեր քաղաքում էինք հյուրընկալել Էջմիածնի քույր քաղաք Պետրոզավոդսկից ժամանած հյուրերի, ովքեր եկել էին նվաճելու Արագած լեռը: Էջմիածնում արշավախմբի անդամենրը հյուրընկալվեցին նաեւ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մոտ:
Հայաստանից եւ Էջմիածնից ստացած տպավորություններով քույր քաղաքից ժամանած արշավախմբի անդամները կիսվել են Պետրոզավոդսի քաղաքացիների հետ` քաղաքի պաշտոնական կայքում: Առաջարկում ենք ծանոթանալ վերոհիշյալ նյութին, որում առանձնակի անդրադարձ է կատարվում Էջմիածնին: Կից` տեղադրում ենք նաեւ հրապարակման հայերեն թարգմանությունը:

«Պետրոզավոդսկը և Էջմիածինը ամրապնդում են բարեկամական կապերը

Օգոստոսին Պետրոզավոդսկից մի խումբ այցելեց քույր քաղաք Էջմիածին և նվաճեց Հայաստանի ամենաբարձր լեռները:
Արշավախումբը բաղկացած էր տարբեր տարիքի (11–56 տարեկան) և տարբեր մասնագիտություններ ունեցող (լրագրողներ, գործարարներ, բժիշկ, մանկավարժ, տնտեսագետ, ինժիներ, քաղաքացիական ավիացիայի օդաչու, նավապետ, ուսանողներ և դպրոցականներ) 19 անձանցից:
-Մեզ միավորում է հին ընկերական կապերը և ճանապահորդության հանդեպ սերը: Մի քանի տարի առաջ մենք հետաքրքրվեցինք արշավներով և լեռնագնացությամբ: Տարեցտարի իրենց հանգիստը ակտիվ և հետաքրքիր անցկացնել ցանկացողների թիվը աճում է: Մենք մեզ համար անուն ենք որոշել` «Լեռան զավակները» և ամեն մի գագաթին բարձրացնում ենք մեր դրոշը,- պատմեցին խմբի մասնակիցները:
Լեռնագնացության սիրահարների նվաճած ամենաբարձր գագաթներն են. Եվրոպա` Էլբրուսը, Կազբեկը և Մոմբլանը, Աֆրիկա` Կիլիմանջարոն և Ասիա`Դեմավենդը և Մեռա գագաթը: Այս ճանապարհորդության նպատակը Արագած բարձրանալն էր, ինչպես նաև Հայաստանի պատմությանը, մշակույթին ու ավանդույթներին ծանոթանալը:
Հերթական ճանապարհորդությանը «Լեռան զավակները» պատրաստվել էին կես տարի. մանրակրկտորեն ծրագրել երթուղին և կազմել ծրագիրը, փնտրել գործընկերներ: Արշավի կազմակերպման գործում մեծ աջակցություն են ցուցաբերել Կարելիայում հայ համայնքը և նրա նախագահ Գեղամ Մկրտչյանը: Երթուղու գլխավոր կետերից մեկը դարձավ Հայաստանի հոգևոր և մշակութային կենտրոն, Պետրոզավոդսկի քույր քաղաք Էջմիածինը (մյուս անվանումը` Վաղարշապատ): Երևանից քիչ հեռու գտնվող այս հնագույն քաղաքում է գտնվում Ամենայն Հայոց կաթողիկոսի նստավայրը և աշխարհում առաջին քրիստոնեական տաճարը`Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: 2005 թվականից քաղաքում կա Պետրոզավոդսկի փողոց, իսկ հրապարակը զարդարում է ռուսական հեքիաթների ոճով մեծ փայտյա խաղահրապարակը, որը նվիրել է Կարելիայի հայ համայնքը:

Պետրոզավոդսկի և Էջմիածնի միջև բարեկամական կապերը ստեղծվել են 2003 թվականին, 2004թ. կնքվել է համագործակցության պայմանագիրը:
Չնայած վաղ առավոտին, հանգստյան օրը Պետրոզավոդսկի հյուրերին անձամբ ընդունեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Նա հույս հայտնեց, որ երկու քաղաքների միջև եղբայրական կապերը կզարգանան ոչ միայն պաշտոնական մակարդակով, այլև «ժողովրդական դիվանագիտության» ճանապարհով և որ տարեցտարի Կարելիայից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը կավելանա: Պետրոզավոդսկի հյուրերին ցուցաբերեցին ջերմ ընդունելություն, ծանոթացրին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգություն հանդիսացող Զվարթնոց տաճարի հետ, քաղաքի պատմա-ազգագրական թանգարանի ցուցանմուշներին, «Մաչանենց» արվեստանոցին, հյուրասիրեցին ազգային խոհանոցի համեղ ճաշատեսակներ:
Հայաստան կատարած այցի ութ օրերի ընթացքում Պետրոզավոդսկի զբոսաշրջիկները այցելեցին հնագույն աստղադիտարան Քարահունջ, Խոր Վիրապ, Նորավանք, Տաթև և Հաղարծին, քարանձավային գյուղ Խնձորեսկը, լողացին Սևանա լճում, բարձրացան Սմբատաբերդը, իջան Արենի քարանձավը, սովորեցին պատրաստել ավանդական հայկական դոլմա և հասան իրենց գլխավոր նպատակին` նվաճեցին Հարավային և Հյուսիսային Արագածը:
Կովկասյան երկիրը հիացրել է ճանապարհորդներին իր բնության գեղեցկությամբ, տեղացիների արժանապատվությամբ և հյուրընկալությամբ:
-Հայաստանը այն վայրն է, ուր ցանկանում ես վերադառնալ,-խոստովանեցին «Լեռան զավակները» »:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: