Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ավելացվել է: 2-09-2017, 09:36 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 169 |
ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ  ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Արդեն 26 տարի է, ինչ համայն հայությունը՝ առանձնահատուկ խանդավառությամբ ու հպարտությամբ սեպտեմբերի 2-ին նշում է Արցախի Հանրապետության կազմավորման օրը:
1991թ. այս օրը Արցախի հայությունը պատմական որոշում կայացրեց՝ դուրս գալ Ադրբեջանի 70-ամյա բռնատիրությունից և ընտրել սեփական ճակատագիրը ինքնուրույնաբար տնօրինելու ուղին: Այս բնական, միջազգայնորեն ընդունված օրենքների հիման վրա կայացված որոշմանը Ադրբեջանը հակադրեց բիրտ ուժը՝ պատերազմ սանձազերծելով արցախահայության դեմ: Սակայն հայկական կամավորական ջոկատների, իսկ այնուհետև՝ պաշտպանության բանակի կողմից ստանալով հուժկու հակահարված՝ թշնամին 1994 թվականին հակադրված էր զինադադար խնդրել՝ առավել մեծ կորուստներից խուսափելու համար:
Եվ ահա արդեն քառորդ դարից ավելի է, ինչ մշտապես խախտվող զինադադարի պայմաններում Արցախի Հանրապետությունը ամրապնդում է իր պետական կառույցները, վերականգնում տնտեսությունը, մշակում իր արտն ու այգին, զարգացնում իր կրթական համակարգն ու մշակույթը: Այո, ի հեճուկս բոլոր սադրանքների ու դավերի, անցած ու սպասվելիք բոլոր մարտահրավերների՝ արցախցին, իրեն հատուկ տոկունությամբ և հետևողականությամբ, հասնելու է իր վերջնական նպատակների իրականացմանը: Եվ հեռու չէ այն օրը, երբ այս աշխարհի հզորները, այլևս չկարողանալով զսպել-թաքցնել իրենց հիացմունքը արցախահայության ազատատենչ ոգու ու առասպելական տոկունության նկատմամբ, այլ ելք չեն ունենալու, քան ընդունել ու ճանաչել նրանց ազատ ապրելու իրավունքը:
Այս համոզմունքով էլ բոլոր էջմիածնեցիների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Արցախի Հանրապետության իշխանություններին ու հերոսական ժողովրդին և մաղթում ամենայն հաջողություններ ու հարատև խաղաղություն:
Թո՛ղ ամրապնդվի, հզորանա ու հավերժի Արցախի Հանրապետությունը:
ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: