Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ավելացվել է: 4-09-2017, 09:35 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 243 |
ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Ջերմորեն շնորհավորում եմ արտակարգ իրավիճակների համակարգի բոլոր աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ։ ԱԻՆ համակարգի հիմքը մեր երկրում դրվեց 1997-ի սեպտեմբերի 4-ին՝ փրկարար ջոկատի ստեղծմամբ։ 20 տարվա ընթացքում այս կառույցն ընդարձակվեց, նոր գործառույթներ ստանձնեց եւ իսկապես կայացավ։ Անվարան կարելի է պնդել, որ մեր պետության ամենակայացած, ամենաաշխատող, հստակ բոլոր ֆունկցիաները կատարող կառույցներից մեկը ԱԻՆ-ն է։ Այս համակարգը ղեկավարել են պրոֆեսիոնալներ, որ ե՛ւ իրենց գործին, ե՛ւ հայրենիքին նվիրված անհատականություններ են։
Այսօր հստակորեն կարող ենք արձանագրել, որ մեր հասարակությունն առավել իրազեկված է, առավել քաջ է գիտակցում, թե բնության որ արհավիրքի դեպքում, որ տարերային աղետի դեպքում ինչ վարք պետք է դրսեւորել։ ԱԻՆ համակարգը տեխնիկապես էլ բավական զինվել է, էականորեն բարձրացել է կանխատեսումների համակարգի արդյունավետությունը, ինչը նույնպես անչափ կարեւոր է։
ԱԻՆ աշխատակիցները օպերատիվ կարողանում են արձագանքել բոլոր ահազանգերին, իսկ համակարգի շատ եւ աշխատակիցներ նույնիսկ 1989-94 թվականների եւ 2016-ի ապրիլյանի մասնակիցներ են։
Եվս անգամ շնորհավորելով համակարգի բոլոր աշխատակիցներին ԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ առողջություն, անձնական եւ ընտանեկան երջանկություն, հաջողություններ եւ բարի ծառայություն ի բարօրություն հայ ազգի, ի փառս Հայաստանի Հանրապետության։

Հարգանքներով՝ Էջմիածնի
քաղաքապետ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: