Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈւԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Ավելացվել է: 1-09-2017, 10:59 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 181 |
ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈւԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Հարգելի՛ ուսուցիչներ, աշակերտներ,
Էջմիածնի քաղաքային իշխանության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ու Ձեր ողջ կոլեկտիվին՝ նոր ուսումնական տարվա և գիտելիքի օրվա կապակցությամբ:
Հարգարժա՛ն ուսուցիչներ, այս անմոռաց օրը ևս մի հարմար ու հաճելի առիթ է՝ շնորհակալության ու երախտագիտության խոսք ասելու Ձեր հասցեին, քանի որ Դուք բացառիկ կարևոր աշխատանք եք կատարում՝ սերունդ եք կրթում ու դաստիարակում: Մեր երկրի ապագան Ձեր ձեռքերում է, և դրանում բնավ չափազանցություն չկա: Նոր ուսումնական տարում նոր հաջողություններ եմ մաղթում Ձեզ՝ Ձեր վսեմ առաքելությունը պատվով շարունակելու գործում:
Սիրելի՛ աշակերտներ, չկա առավել մեծ հարստություն, քան գիտելիքն է: Եթե ուզում եք վաղը հաջողությամբ հաղթահարել Ձեր առջև ծառացած դժվարությունները, եթե ուզում եք կյանքում լուրջ հաջողություններ, ձեռքբերումներ ունենալ, ի վերջո, լինել մեր երկրի արժանավոր քաղաքացի, ուրեմն առավելագույն արդյունավետ օգտագործեք Ձեր ուսումնառության տարիները, քանի որ դրանք՝ գիտելիքներ ձեռք բերելու իմաստով, անփոխարինելի են:
Առանձնահատուկ շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս առաջին դասարանցիներին ու նրանց ծնողներին:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում արդյունավետ ուսումնական տարի:
Հարգանքներով՝
ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: