Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾՆԵՑԻՆԵՐԸ ՏՈՆԵՑԻՆ ՎԱՐԴԱՎԱՌԸ

Ավելացվել է: 24-07-2017, 16:54 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 922 |
ԷՋՄԻԱԾՆԵՑԻՆԵՐԸ  ՏՈՆԵՑԻՆ ՎԱՐԴԱՎԱՌԸ
Քրիստոսի պայծառակերպության տոնը` Վարդավառը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է: Այն տոնում են Սուրբ Զատիկից 14 շաբաթ անց: Վարդավառն այն եկեղեցական տոներից է, որ վերածվել է ժողովրդականի` դառնալով ժողովրդի ամենասիրելի տոներից մեկը: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմիանց վրա ջուր ցողելը եւ աղավնիներ բաց թողնելը: Էջմիածնի քաղաքապետարանն այս տարի եւս կազմակերպել էր տոնին համահունչ միջոցառումներ, ջրախաղեր: Վարդավառի տոնը նշողների օրը լիարժեք դարձրեցին ջրամղիչ մեքենաները, որոնք շիթերով ջուր էին ցողում տոնի մասնակիցների վրա, իսկ քաղաքապետարանի հարակից պուրակի լողավազանները եւ մինի ջրաշխարհը Վարդավառի տոնի առթիվ քաղաքի ամենամարդաշատ վայրն էին դարձել: Ստեղծված էին բոլոր անհրաժեշտ միջոցները տոնը վառ նշելու համար: Տոնն ուղեկցվում էր նաեւ երաժշտությամբ:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: